Y Logo
Վահանաձև գեղձ. Հաճախ հնչող  հարցեր

Վահանաձև գեղձ. Հաճախ հնչող հարցեր

Ինչպիսի՞ն է վահանագեղձի հանգույցների վիրահատության տևողությունը։

Դա կախված է վիրահատության ծավալից՝ միջինը 20 րոպեից մինչև 3 ժամ։

Որքա՞ն է տևում հետվիրահատական փուլը։

Մեր հիվանդների 90% դուրս է գրվում վիրահատությունից հետո հաջորդ օրը։ Վիրահատությունից հետո պարանոցի վրա կոշտ սպին երևալու՞ է։

Բաց վիրահատություն անելու դեպքում մաշկի վրա տեղադրվում է կոսմետիկ կար կամ էլ վերքի եզրերը սոսնձվում են հատուկ կոսմետիկ սոսնձով։

Վիրահատությունից որոշ ժամանակ անց կմնա նվազ նկատելի բարակ սպի միան։

Իսկ եթե վիրահատությունը իրականացնում ենք էնդոսկոպիկ մեթոդով պարանոցային հատվածից, մնում է ընդամենը 1,5 սմ երկարությամբ սպի պարանոցի վրա, թևատակային մուտքով վիրահատությունը անելիս՝ պարանոցի վրա սպի առհասարակ չի լինում:


Կան հանգույցներ, բայց հորմոնները նորմայի մեջ են. այդ դեպքում կարիք կա՞ հանգույցների փոքրացման համար հորմոններ ընդունել։

Ոչ, բայց․․․ անպայման հարկավոր է հավաստիանալ, որ հանգույցը բարորակ է՝ պունկցիոն բիոպսիայի միջոցով։


   Հնարավո՞ր է խուսափել պունկցիոն բիոպսիայից՝ կատարելով էլաստագրություն։

Ոչ, էլաստագրությունը ընդամենը ուլտրաձայնային հետազոտություններից մեկն է, այն բացահայտում է հանգույցի կոշտության կամ խտության աստիճանը։ Հաճախ խիտ հանգույցները բարորակ են և հակառակը փափուկ հանգույցներ են, սակայն չարորակ գոյացություն է զարգանում։


   Ցավո՞տ է արդյոք բիոպսիան:

Զգացողությունը, որն առաջանում է ԲԱԲ-ի ժամանակ, համեմատում են ներարկումների ժամանակ առաջացող զգացողության հետ: Մի տարբերությամբ միայն․ ԲԱԲ-ը կատարվում է պարանոցի շրջանում:

 

   Չե՞ն վնասվի արդյոք հանգույցին հարող հյուսվածքները:

Ո՛չ, չեն վնասվի, եթե պունկցիան կատարվի բժիշկ-մասնագետների կողմից: Չպետք է մոռանալ, որ ԲԱԲ-ն ընթանում է ՈՒՁՀ հսկողությամբ, և բժիշկը հստակ տեսնում է ասեղի ուղղությունը, որն էլ բացառում է հարակից հյուսվածքների կամ օրգանների վնասումը:

 

   Արդյո՞ք բիոպսիան  հանգույցի սահմաններից դուրս ուռուցքի տարածման չի հանգեցնում:

Ո՛չ, նման բան չի լինում: Բազմաթիվ ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ  վիրահատական ճանապարհով հեռացված հանգույցներում ԲԱԲ-ի պատճառով ուռուցքի տարածում չի գրանցվել:


    Արդյո՞ ք բիոպսիայից հետո հանգույցը չի սկսի արագ աճել:

Ո՛չ, ԲԱԲ-ը հանգույցի աճի մեջ փոփոխություններ չի կարող առաջացնել: Եթե մինչ ԲԱԲ-ի անցկացումը հանգույցն ունեցել է աճի միտում, ապա աճը կպահպանի նաև այդ միջամտությունը կատարելուց հետո:

 

    Ինչպե՞ս պատրաստվել բիոպսիային:

 Առանձնահատուկ ոչինչ անել պետք չէ: Միակ խորհուրդն այն է, որ հետազոտությունից առաջ պետք չէ քաղցած մնալ:

 

   Որտե՞ղ խորհուրդ կտաք կատարել բիոպսիան:

Ցանկալի է այս հետազոտությունը կատարել այն կլինիկաներում, որտեղ առկա են էնդոկրին վիրաբուժության բաժանմունքներ:

 

    Ի՞նչ հաճախականությամբ պետք է կատարել բիոպսիան:

ԲԱԲ-ը  հիվանդների հսկողության համար նախատեսված մեթոդ չէ: Եթե առաջին անգամ կատարված ԲԱԲ-ով ստացվում է ինֆորմատիվ պատասխան, ապա երկրորդ անգամ կրկնելու կարիք չկա:

 

    Եթե առաջարկվում է բիոպսիա առանց ՈՒՁՀ հսկողության, պե՞տք է արդյոք համաձայնվել:

Իհարկե, ո՛չ: Բիոպսիան առանց ՈՒՁՀ հսկողության («կույր բիոպսիա». այս դեպքում բիոպսիան կատարում են մատների հսկողությամբ) վաղուց հնացել է: ՈՒՁՀ հսկողությամբ բիոպսիայի արդյունավետությունը մի քանի անգամ գերազանցում է «կույր» բիոպսիայի արդյունավետությանը:

 

    Կրկնակի կատարված բիոպսիայից հետո պատասխանը դարձյալ ինֆորմատիվ (հստակ) չէր: Ի՞նչ անել այդ դեպքում:

Այդ իրավիճակն առավել ուշարժան է: Կան այնպիսի հանգույցներ, որոնց դեպքում, հնարավոր չէ ինֆորմացիա ստանալ անգամ կրկնակի բիոպսիայի դեպքում: Կարելի է կրկնել բիոպսիան կա՛մ նույն կլինիկայում, կա՛մ մեկ ուրիշում: Եթե անգամ այս դեպքում բիոպսիան ինֆորմատիվ չէ, ցանկալի է հեռացնել կասկածելի հանգույցը:

 

     Ես ունեմ հանգույց վահանաձև գեղձում, իսկ թիրեոտրոպ հորմոնի մակարդակը նորմայից ցածր է, արդյո՞ք ինձ հարկավոր է  հանգույցի պունկցիա։

Այս պարագայում առաջնային է դառնում վահանաձև գեղձի սցինտիգրաֆիան՝ տոքսիկ ադենոման հայտնաբերելու կամ բացառելու համար։ Ի դեպ, այն գրեթե չի լինում չարորակ, սակայն պահանջում է վիրահատական միջամտություն։ 


   Ճի՞շտ են ասում, որ տոքսիկ խպիպը չի կարելի վիրահատել։ 

Եթե ախտորոշվել է տոքսիկ խպիպ և ախտորոշումը հաստատվել է, բուժման առաջնային նախընտրելի մեթոդ է հանդիսանում ռադիոակտիվ յոդով թերապիան։ Եթե դա անհնար է մի շարք պատճառներով /ֆինանսական տեսակետից անմատչելի լինելու, երկրում ռադիոյոդաթերապիայի բացակայության և այլն/, ապա բուժումը վիրահատական է։ Դեղորայքային թերապիան այս պարագայուն կիրառվում է հիվանդին վիրահատությանը պատրաստելու համար։  


 Իսկ հնարավո՞ր է վիրահատության պարագայում «չդիպչել» գեղձին, այլ հեռացնել միայն հանգույցը։ 

Այդպիսի վիրահատություն /կոչվում է հանգույցի էնուկլեացիա/ այսօր չի կիրառվում մի շարք խնդիրների պատճառով, որոնք առաջ են գալիս հետվիրահատական շրջանում՝ ռեցիդիվ /կրկնակի առաջացում/, կրկնակի վիրահատության անհնարություն, բարդությունների ռիսկայնություն և այլն։ Կախված ախտորոշումից՝ կատարվում է կամ  գեմիտիրեոդէկտոմիա՝ գեղձի կեսի հեռացում կամ տիրեոիդեկտոմիա՝ ամբողջ վահանաձև գեղձի հեռացում։

 

   Ինձ մոտ ախտորոշվել է պապիլյար կառցինոմա, նաև ՈՒՁՀ –ն հայտնաբերել է լիմֆատիկ հանգույցների մեծացում, ինչպե՞ս իմանալ  նրանք ախտահարված են ուռուցքով, թե՞ ռեակտիվ մեծացած են։ Կա՞  անհրաժեշտություն  վիրահատությունը լրացնել լիմֆահանգույցների հեռացումով։

Գոյություն ունեն մի շարք անուղղակի ուլտրաձայնային ախտանշաններ, որոնք թույլ են տալիս  մետաստազ կասկածել, սակայն վերջնական որոշում կայացնելու համար հարկավոր է կատարել պունկցիա լիմֆատիկ հանգույցից, այնուհետև կատարել ոչ միայն բջջաբանական հետազոտում, այլ նաև լաբորատոր՝ ասեղի ողողումով որոշել տիրեոգլոբուլին-օնկոմարկերը։ Նորմայի մեջ այն պետք է բացակայի լիմֆահանգույցում կամ էլ լինի շատ ցածր մակարդակի վրա։ 


   Կիստոզ հանգույցը կարո՞ղ է լինել չարորակ։

Ավելի հազվադեպ, քան հյուսվածքային հանգույցը, բայց կարող է։


    Ինձ մոտ հեռացված է վահանաձև գեղձը՝ քաղցկեղի հետ կապված։ Վահանաձև գեղձի վրա վիրահատությունից հետո ես կարո՞ղ եմ հղիանալ։

Այո, իհարկե։ Այստեղ ամենակարևորը հորմոնները օպտիմալ մակարդակի վրա պահպանելն է, ինչպես նաև տիրոքսինի ճիշտ դոզայի ընդունումը։


   Ես պրոֆեսիոնալ երգիչ եմ։ Ճի՞շտ են ասում, որ վահանաձև գեղձը վիրահատելիս վնասվում են ձայնալարերը, որից հետո կորցնում են ձայնը ցմահ։

Ձայնալարերը գտնվում են իրար կողք և շատ մոտ վահանաձև գեղձին, երբեմն էլ  միաձուլված են այսպես կոչված կերակրափողային նյարդերը, որոնք էլ ապահովում են ձայնալարերի շարժունակությունը։ Դրա համար էլ շատ կարևոր ու անհրաժեշտ է վիրահատվել էնդոկրին վիրահատության բնագավառում մասնագիտացված ստացիոնարում։


   Վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղի պարագայում վիրահատվելիս պարտադի՞ր է անցնել ռադիոյոդոթերապիայի կուրս։

 Եթե հիստոլոգիայի եզրակացությունից հետո ախտորոշվում է 1ա ստադիայի քաղցկեղ, ապա հիվանդը դասակարգվում է ցածր ռիսկի խմբում և գտվում է դինամիկ վերահսկողության տակ։

 

ԷՆԴՈԿՐԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺ ԱՐՄԵՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ

 

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ:Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակըՉորացրեք ականջը սրբիչով։Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5