Կարելի՞ է արդյոք մանկական տարիքում իրականացնել քթի միջնապատի շտկում:
Տարածված կարծիքը, որ մանկական տարիքում քթի
միջնապատի ուղղում կատարել չի կարելի, այսօր այլևս արդիական չէ: Ժամանակակից
բժշկությունը պահանջում է փոքր տարիքում վիրահատել երեխաներին, քանի որ դժվարացած
շնչառության հետևանքները շատ ավելի լուրջ են, քան մտավախությունը, որ
վիրահատությունը տրավմատիկ է երեխայի օրգանիզմի համար: Փորձառու մասնագետը
նմանատիպ վիրահատությունները կատարում է՝ հաշվի առնելով երեխայի քթի աճման
զոնաները՝ ապահովելով երեխայի դիմածնոտային շրջանի նորմալ զարգացումը:
Հաճախ կիրառվում են նաև համակցված վիրահատություններ`
խեցիների գերաճի կրճատման և միջնապատի ուղղման, կամ` նշիկների հեռացման հետ համակցված
միջնապատի շտկման վիրահատություններ: Քնի ընթացքում երեխայի խռմփոցն ամենահստակ թեստն է,
որ ծնողին կարող է
հուշել՝ երեխայի շնչառության խանգարման խնդիր կա: