Ո՞րն է օստեոխոնդրոզի բուժումը
Օստեոխոնդրոզը ողնաշարի աճառային վնասումն է, երբ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ են կատարվում միջողային սկավառակներում, հարակից հոդային մակերեսներին և ողնաշարի կապանային համակարգում: Այս հիվանդության առաջին նշանները ի հայտ են գալիս վաղ 20-30 տարեկանում: Կարելի է ասել այն դարի խնդիր է ու հանդիպում է երկրի բնակչության 80 տոկոսի մոտ և գլխավոր պատճառներն են կա՛մ նստակյաց կյանքը, կա՛մ ծանր ֆիզիկական աշխատանքը:Իհարկե օստեոխոնդրոզի առաջացման պատճառներ կարող են լինել նյութափոխանակության խանգարումները, ինֆեկցիոն հիվանդությունները, ողնաշարի վնասվածքները և իհարկե, անխուսափելի գենետիկ նախատրամադրվածությունը:
Եթե ունեք օստեոխոնդրոզ, դիմեք «Արամյանց» ԲԿ վնասվածքաբանության ու օրթոպեդիայի
բաժանմունք: Այստեղ յուրաքանչյուր նման հիվանդին ցուցաբերվում է անհատական մոտեցում
և բուժման ճիշտ ու նպատակային վարում: Հիշե՛ք, օստեոխոնդրոզի, ինչպես ոսկրային համակարգի
հիվանդությունների մեծ մասի դեպքում վերջնական բուժումն անհնար է, որովհետև ոսկրերում
կատարվումեն անդառնալի փոփոխություններ: Բուժումների նպատակը դառնում է հիվանդության
ընթացքը կանգնեցնելն ու ախտանշանները մեղմացնելը: