Ի՞նչով է պայմանավորված 18-22 տարեկան աղջիկների շրջանում եղունգների ախտահարումների հաճախացումը:
-Իհարկե ժամանակակից խնամքի միջոցներով: Գեղեցկության սրահներում մատնահարդարները կիրառում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լամպեր: Այդ ճառագայթները և կոսմետիկ միջոցները կարող են առաջացնել սնկային հիվանդություններ: Խնդիրն այն է, որ առաջացած խնդիրները հաճախ աղջիկներն ու կանայք փորձում են կոծկել արտաքին խնամքով, բայց դրանով ավելի են վատթարացնում եղունգների վիճակը: Երբեմն այն աստիճանի, որ որոշ կլինիկաներում առաջարկվում է հեռացնել ախտահարված եղունգը: Ես դա համարում եմ ոչ օպտիմալ լուծում: Ինչ աստիճանի բարդ ախտահարում էլ լինի, ես առաջարկում եմ բուժման ոչ վիրահատական մեթոդներ
Ի՞նչ մեթոդներ են դրանք:
-Դրանք արդիական բուժական մեթոդներ են. լազերոթերապիան (լազերի միջոցով իմպուլս է հաղորդվում եղունգի ախտահարված օջախին՝ նպաստելով դրա աստիճանական վերացմանը), պլազմոթերապիան (պլազման մարդու երակից վերցված սեփական արյունից անջատ շիճուկն է, որը ներարկվում է ախտահարված օջախում), արկադայի մեթոդը (ներաճած եղունգները բարձրացվում են և հատուկ նյութի կիրառմամբ աճի ամբողջ ընթացքում պահպանում են դիրքը), բժշկական մշակումը հատուկ սարքավորումներով և տեխնոլոգիաներով, հարեղնգային թմբիկի պլաստիկա (կոագուլյացիա), թիթեղների տեղադրում, որի միջոցով կառավարվում է եղունգի աճի ճիշտ ուղղությունը, տամպոնադայի մեթոդը (օգտագործվում է բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը):
Ի՞նչ առավելություն է տալիս այդ մեթոդների կիրառումը:
-Գլխավոր առավելությունն այն է, որ դրանց շնորհիվ մենք չենք հեռացնում եղունգը, ինչպես ընդունված էր մինչև հիմա: Բոլոր վերոնշյալ մեթոդները կիրառվում են առանց անզգայացման և կատարվում են անցավ, պրոցեդուրայից հետո պացիենտն իր ոտքով տուն է գնում: Այս մեթոդների շնորհիվ իրականացվում է կոմպլեքս բուժում, պահպանվում ու վերականգնվում է եղունգի կենսունակությունը:
Ո՞ր մեթոդը եղունգների ո՞ր խնդրի դեպքում է կիրառվում:
-Իհարկե, մենք ոչ վիրահատական լուծում ունենք եղունգների յուրաքանչյուր խնդրի համար: Եթե պացիենտն ունի եղունգների դեֆորմացիա, տեղադրում ենք հատուկ թիթեղներ: Թիթեղները ապահովում են եղունգի աճի ուղղությունը ճիշտ այնպես, ինչպես ատամների աճի ուղղությունը շտկելու համար տեղադրվող բրեկետները: Կատարում եմ նաև բժշկական ապարատային մշակում հատուկ գործիքներով և եղունգների պլաստիկա: Սնկային հիվանդությունը, որը եղունգների հաճախ հանդիպող հիվանդություններից է, բուժվում է մի քանի մեթոդների համադրությամբ: Նախ կատարվում է բժշկական ապարատային մշակում, այնուհետև լազերոթերապիա, հարկ եղած դեպքում արվում է նաև պլազմոթերապիա և անցկացվում է դեղորայքային նշանակում: Գործընթացը տևում է մոտ 30 րոպե, անցավ և առանց անզգայացման: Եղունգների ներաճը նույնպես հաճախ անհանգստացնող խնդիր է, վիրահատություն խորհուրդ չենք տալիս, որովհետև խնդիրն ունի կրկնվելու հատկություն: Ես այս դեպքում կիրառում եմ տամպոնադայի մեթոդը. օգտագործում եմ բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը։ Նաև կիրառում եմ արկադայի մեթոդը, որը թույլ է տալիս լիարժեք վերականգնել եղունգի նախնական տեսքը: Խնդիր ունեցող մատը դրվում է սարքի մեջ և հատուկ, գործիքներով ձգում, որպեսզի չտեղաշարժվի: Այնուհետև հատուկ գործիքներով եղունգի խնդրային հատվածում կատարվում է ռեկոնստրուկցիա, որի ժամանակ եղունգը բարձրացվում է: Եղունգի կորացած հատվածը հատուկ նյութով է պատվում: Նյութը 6-8 ամիս կարող է մնալ եղունգին և ամրացնել այն: Այս մեթոդի կիրառումը վերցրել եմ լեհ մասնագետներից ու առաջինն եմ այն կիրառել մեր երկրում: Իսկ եղունգների սնուցման խանգարումների ժամանակ(օնիխոդիստրոֆիաներ), երբ եղունգները բարակում, շերտավորվում և ճաքեր են տալիս, եղունգի տակ օդ է հավաքվում, դիմում եմ պլազմոթերապիայի մեթոդին և 2-3 ամիս հետո լիորվին վերականգնում եղունգների առողջ տեսքը:
2022-08-31
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան