ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵՔ ՁԵՐ ՈՍԿՈՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Varta Babalyan / Osteoporosis Center/ Օստեոպորոզի կենտրոն
Օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները առաջանում են կարծես պատահականորեն սեփական հասակից ընկնելուց, թեթև հարվածներից, վայր ընկնելուց՝ ցածր էներգետիկ ծախսով պայմանավորված վնասվածքներից, այդ թվում և փռշտոցից, հազից, կտրուկ շարժումից, կռանալուց և այլն:
Ընդ որում, 1 անգամ օստեոպորոտիկ կոտրվածք ունեցողի մոտ ապագայում նոր կոտրվածքների ռիսկը աճում է 2 անգամ: Ողերի կոմպրեսիոն կոտրվածքով յուրաքանչյուր 4 – րդ կնոջ մոտ հաջորդ կոտրվածքը տեղի է ունենում մեկ տարվա ընթացքում: Ազդրոսկրի վզիկի կոտրվածքից առաջին տարվա ընթացքում մահանում է պացիենտների 20-24 տոկոսը, կենդանի մնացողների 40 տոկոսը այլևս չի կարողանում քայլել ինքնուրույն, 60 տոկոսը ունի մշտական խնամքի կարիք: Որոշ ժամանակ անց նման հիվանդների նվազագույնը 33 տոկոսը հայտնվում է խնամքի հաստատություններում: Այս խիստ անցանկալի հեռանկարից հնարավոր է խուսափել, եթե Օստեոպորոզի կենտրոնի բժիշկների օգնությամբ Դուք արդեն այսօր պարզեք Ձեր առողջական վիճակի առանձնահատկություններն օստեոպորոզի և դրա կոտրվածքների առումով: