ՌԵԿՏՈՑԵԼԵԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲՈՒԺՈՒՄ. կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյան

Սիրելի՛ կանայք, եթե Ձեզ տանջում է ուղիղ աղիքի ոչ լրիվ դատարկման զգացողությունը (դեֆեկացիայի ակտի խախտում), դա կարող է վկայել ռեկտոցելեի մասին։
Երբեք պետք չէ խուսափել բժշկին դիմել նման խնդրի պարագայում:
Ռեկտոցելեն աղիքի առաջնային և հեշտոցի հետին պատի թուլացումն է։ Հանդիպում է միայն կանանց մոտ։ Սակայն հիվանդներից շատերը չեն դիմում բժշկին, դրանով իսկ գցելով իրենց կյանքի որակը:


Խնդիրը կարող է ի հայտ գալ ծանր ծննդաբերության, փոքր կոնքի օրգաններում արյան և ավշի միկրոշրջանառության խանգարման, էստրոգենների մակարդակի նվազման, ճարպակալման, նստակյաց ապրելակերպի և որովայնում ճնշումը մեծացնող քրոնիկ հիվանդությունների առկայության պատճառով։
Կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանը առաջարկում է այս խնդրի լուծման անցավ մոտեցում։ Պլաստիկ վիրահատության միջոցով իրականացվում է մկանների ամրացում, որից հետո դուք կվերադառնաք ձեր լիարժեք կյանքին։
Միշտ հիշեք, որ այս խնդրի պատճառով չպետք է գցեք Ձեր կյանքի որակը:



Հիվանդություն - Ախտորոշում - Բուժում