ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԱ . Ե՞րբ է ցուցված . ռադիոլոգ Մարգարիտա Հարությունյան
Ժամանակակից բժշկության մեջ համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում է մի շարք հիվանդությունների ինչպես ախտորոշման, այնպես էլ ախտորոշման հաստատման հիմնական մեթոդներից մեկը:
Արթմեդ ԲՎԿ-ում արդեն լայնորեն կիրառվում է վերջին սերնդի գերժամանակակից Siemens Somaton go up համակարգչային տոմոգրաֆիայի սարքավորումը:
Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կարող ենք նկարել բոլոր օրգան համակարգերը.
գլխուղեղ,
ստորին վերջույթների անոթներ,
թոքային պարենքիմա,
որովայնի խոռոչի օրգաններ,
ոսկրային համակարգ,
կոնտրաստ նյութ ներարկելու դեպքում՝ սրտի անոթներ,
աղեստամոքսային համակարգ (օրինակ հաստ աղիքի ուռուցքների դեպքում կատարվում է ռեկտալ կոնտրաստ),
որոշ դեպքերում նաև վահանձև գեղձ և կոնքի խոռոչի օրգաններ:
Հակացուցումներ. ալերգիա յոդի նկատմամբ (թեթև ալերգիայի դեպքում ներարկվում են հակաալերգիկներ, իսկ ծանր դեպքերում համակարգչային տոմոգրաֆիա չի թույլատրվում կատարել)
Համակարգչային տոմոգրաֆիան կարևոր է նաև քիմիաթերապևտի համար ուռուցքների դինամիկ հսկողություն ժամանակ: