Ժամանակակից ստոմատոլոգիան առաջին հերթին ասոցացվում է արդիական նյութատեխնիկական բազայի հետ, որը շարունակ կատարելագործվում է՝ ներդնելով բուժման առավել արդյունավետ մեթոդներ ու տեխնոլոգիաներ: Դրանք ստոմատոլոգի աշխատանքը դարձնում են ավելի արդյունավետ ու գեղագիտական առումով կատարյալ, բայց ոչ հեշտ: Ստոմատոլոգի աշխատանքի առանձնահատկությունները «Երևակի» ընթերցողին ներկայացնում է «Նովոստոմ» ստոմատոլոգիական կլինիկայի ղեկավար Ասատուր Մամյանը:
-Ձեր աշխատանքային պրակտիկան սկսել եք 1989 թ.: Ի՞նչ փոփոխություններ են այս ընթացքում գրանցվել ստոմատոլոգիայում:
-Անհավանական ու հսկայական: Ստոմատոլոգիան բժշկության ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղություններից մեկն է: Մրցակցության անընդհատ զարգացումն էլ իր հերթին բժիշկներին մղում է ինքնակատարելագործման և բուժման նոր, ավելի պրոգրեսիվ մոտեցումների որոնման: Դա էլ նպաստում է ոլորտի արագ թափով զարգացմանը: Այսօր ստոմատոլոգին այցը չի նույնացվում վախի, ցավի ու տհաճության զգացումների հետ: Ժամանակակից ստոմատոլոգիան, պրոթեզավորումը և ատամերի բուժումը դարձել են ավելի անվտանգ ու անցավ: Ժամանակակից ստոմատոլոգիական տեխնիկան, սարքավորումներն ու բժիշկների բանիմացությունը թույլ են տալիս այնպիսի խնդիրներ լուծել, որոնք ոչ վաղ անցյալում անհնար էին թվում: Այժմ ստոմատոլոգիան ոչ միայն զբաղվում է ատամների վերականգնմամբ, այլ նաև ատամների մաքսիմալ քանակության պահպանմամբ: Կարելի է ասել՝ ժամանակակից ստոմատոլոգիան ավելի հումանիստական է:
-Ինչպե՞ս է սկսվել պրոֆեսիոնալի ձեր ուղին:
-Մեծացել եմ բժիշկների ընտանիքում, բայց ո՛չ հայրս, ո՛չ մայրս ստոմատոլոգ չեն եղել: Այս ուղղությունն ընտրեցի հետաքրքրությունից ելնելով: Սովորելու և հատկապես աշխատանքային առաջին քայլերի ընթացքում հասկացա, որ չեմ սխալվել: Իմ բժշկական ծառայությունը Մեղրիում էր նշանակվել: Բայց երբ բժշկական համալսարանից աղետի գոտի մեկնող բրիգադների հետ մեկնեցի Սպիտակ, որտեղ 20 ստոմատոլոգից միայն մեկն էր մնացել, որոշեցի աշխատել Սպիտակում: Այստեղ աշխատեցի 1989-1993 թ. : Հենց այստեղ էլ սկսվեց իմ՝ որպես ստոմատոլոգի կայացման ուղին, որն ամփոփեցին արտասահմանյան մասնագետների հետ շփումները և վերապատրաստումները Իտալիայում: 1995 թ. հիմնադրեցի «Նովոստոմը»:
-Ի՞նչն է բուհն ավարտած ուսանողին դարձնում իսկական պրոֆեսիոնալ:
-Ատամների բուժումը, պրոթեզավորումը և իմպլանտացիան պահանջում են ավելի շատ փորձ ու գիտելիքներ, որոնք միայն բուհում ստացած գիտելիքներով հնարավոր չէ իրականացնել: Նոր տեխնոլոգիաներին ու մեթոդներին տիրապետելու համար անհրաժեշտ են ավելի շատ պրակտիկա, փորձի փոխանակում, որակավորումը բարձրացնող կուրսեր ու սեմինարներ: Պրոֆեսիոնալիզմը սկսում է տեխնիկայից: Իսկ տեխնիկան վարպետություն է դառնում այն ժամանակ, երբ մեխանիկական գիտելիքները մղվում են ենթագիտակցական մակարդակ, և բժիշկը խնդիրը տեսնում է ոչ թե մեկ ատամում, այլ օրգանիզմի ընդհանուր վիճակի շրջանակում և կարողանում ընտրել բուժման ամենաօպտիմալ ու լավագույն մեթոդը:
-Իսկ ժամանակակից տեխնոլոգիաները չե՞ն հեշտացրել ստոմատոլոգի աշխատանքը:
-Բժիշկ Խորեն Զաքարյան - Ստոմատոլոգի աշխատանքը շարունակում է մնալ նույնքան բարդ և պատասխանատու. ստոմատոլոգը պետք է մարդուն վերադարձնի առողջությունն ու արտաքին անթերի տեսքը: Ժամանակակից ստոմատոլոգիայում անհնարին գրեթե ոչինչ չկա: Բայց միևնույն ժամանակ նոր տեխնոլոգիաները, սարքավորումներն ու նյութերը բժշկին ստիպում են անընդհատ աշխատել, անընդհատ կատարելագործվել, ընտրել բազմաթիվ մեթոդներից լավագույնը տվյալ դեպքի համար: Բացի այդ, միայն պրոգրեսիվ սարքավորումներով կլինիկայի վերազինման վրա շեշտը դնելը քիչ է: Խնդիրներ ունեցող մարդը գալիս է բժշկի մոտ, որը նախևառաջ պետք է պատշաճ ձևով ընդունի նրան, լսի, զննի, հետո գրագետ ու հասկանալի ներկայացնի հիվանդին իր խնդիրը և բուժման ձևերն ու ընթացքը: Հոգեբանական նախապատրաստումը շատ կարևոր է: Եթե պացիենտը վախից ու լարվածությունից ձգված է, բուժումը ավելի դժվար ու ոչ էֆեկտիվ կարող է լինել: Դրա համար էլ ամեն ինչ պետք է անել, որ հաճախորդը վստահի բժշկին ու հավատա բուժման հաջողությանը:
-Փաստորեն մյուս տարի կնշեք «Նովոստոմ» ստոմատոլոգիական կլինիկայի 20-ամյակը:
-Այո, և գլխավոր ձեռքբերումը այս տարիների ընթացքում համարում եմ կլինիկայի պրոֆեսիոնալ թիմի հավաքագրումը: Այստեղ աշխատում են ստոմատոլոգներ, որոնց անունները հայտնի են ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս. Դերմենջյան Եղիշե, Զաքարյան Խորեն, Գասպարյան Մարինե, Զաքարյան Սոնա, Աղազարյան Արման: Կլինիկայում իրենց առաջին հաջող փորձերն են անում նաև կլինօրդինատորներ Սիրունյան Ելենան, Սահակյան Մորիսը, որոնք աշխատասիրությամբ, գիտելիքների մակարդակով և ձգտումով վաստակել են կլինիկայում բազմափորձ մասնագետների կողքին աշխատելու իրավունքը և դրսևորում են աշխատանքային բարձր մակարդակ և մոտեցում: Այստեղ մատուցվում են ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները՝ թերապիա, պարոդոնտոլոգիա, օրթոպեդիա, բացի օրթոդոնտիայից: «Նովոսոտոմի» պրոֆեսիոնալ բժիշկների շնորհիվ հիմնավոր ձևով լուծվում են բերանի խոռոչի բոլոր խնդիրները: Մեր թիմի աշխատանքային սկզբունքներն են կատարելության ձգտող որակն ու բարեխղճությունը, որոնք փոխհատուցվել են բազմաթիվ գեղեցիկ ու շնորհակալ ժպիտներով:
Մնում է միայն հիշեցնել, որ ստոմատոլոգին պետք է այցելել ոչ միայն ատամնացավի կամ կոնկրետ խնդրի դեպքում: Տարին մեկ-երկու անգամ պետք է պրոֆիլակտիկ այցեր կատարել՝ ատամների ու լնդերի հիվանդություններից ու բարդացումներից խուսափելու համար:
Երևակ ամսագիր
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան