Բժշկության մեջ
շատ են դեպքերը, երբ հիվանդության հաղթահարման և հիվանդի լիարժեք ապաքինման համար կարիք է լինում տարբեր պրոֆիլների մասնագետների
համագործակցության: Եվ որպես կանոն, մշտապես այդ համագործակցությունները տալիս են իրենց
քաղցր պտուղները:
Արթմեդ բժշկական
վերականգնողական կենտրոնը այս առումով բացառիկներից է: Այստեղ հավաքված են բազմապրոֆիլ,
փորձառու, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք պատրաստ են և համագործակցում
են միմյանց հետ՝ ի շահ հիվանդի:
ԼՕՌ ծառայության
մասնագետների համագործակցության շրջանակը լայն է. նյարդաբաններ, թոքաբաններ, դիմածնոտային
վիրաբույժներ...:
Այդ համագործակցությունների,
դրանց արդյունքների մասին ենք զրուցել Արթմեդ ԲՎԿ փոխտնօրեն, ԼՕՌ մասնագետ Արայիկ Ղարիբյանի
հետ:
Եթե հիվանդը Արթմեդ
բժշկական կենտրոն է դիմել լսողության իջեցմամբ և ականջներում մշտապես աղմուկ ունենալու
գանգատներով, ապա ԼՕՌ ծառայության մասնագետները նախ և առաջ ուղարկում են լսողության
աուդիոմետրիայի, ապա տեմպանոմետրիայի: Նման ախտանշանները կարող են վկայել լսողական ներվի նևրիտի մասին: Քանի որ լսողական
ներվը և ուղեղի անոթներ փոխկապակցված են, սկսվում է ԼՕՌ-նյարդաբան մասնագետների համագործակցություն:
Լսողական ներվի
նևրիտի առաջացման պատճառ կարող է լինել գլխուղեղային անոթների խանգարումը, խցանումն
ու նեղացումը: Իսկ նման խնդիրներ կարող են առաջանալ դեղորայքից, վիրուսներից, արյան
շրջանառության խանգարումից, բարձր ճնշումից ու ականջին տրավմատիկ հարվածից: Նյարդաբանի
մոտ կոնսուլտացիայից հետո իրականացվում են գլխի և պարանոցի դոպլեր, դուպլեքս, ԿՏ, ՄՌՏ
հետազոտություններ: Ըստ ստացված արդյունքների՝ մասնագետները սկսում են պահպանողական
բուժում. պահպանել այն, ինչը հնարավոր է: Իսկ
դա կախված է նրանից թե հիվանդը երբ է դիմել մասնագետին, ասում է ԼՕՌ մասնագետ Արայիկ
Ղարիբյանը, «Եթե լսողության իջեցումը, ականջներում աղմուկը հիվանդի մոտ նոր ի հայտ
եկած խնդիրներ են, ապա դեղորայքային բուժման շնորհիվ կարելի է արդյունք ունենալ, իսկ
եթե խոսքը 5 և ավել ամիսների մասին է, ապա որևէ բուժում օգուտ չի տա»: Դրա համար ԼՕՌ
մասնագետը խորհուրդ է տալիս խնդիրների ի հայտ գալուն պես անմիջապես դիմել համապատասխան
մասնագետի, չսպասել երկար ժամանակ, չհետևել բարեկամ-ծանոթների խորհուրդներին: Դրանից
միայն դուք և ձեր առողջությունն է տուժում, ասում է բժիշկը:
Արայիկ Ղարիբյանի
խոսքով, հատկապես հետքովիդյան շրջանում, տարածված խնդիր է արյան խտացումից հետո ուղեղի
անոթներում թրոմբի առաջացումը, որից սկսվում
է աղմուկ ականջներում: Դրա համար, բժիշկը խորհուրդ
է տալիս տարին գոնե մեկ անգամ այցելել պրոֆիլակտիկ
հետազոտության, իսկ եթե նաև առկա է լսողության իջեցում, ապա հնարավորինս շուտ կատարել
լսողության աուդիոմետրիա, հասկանալ պատճառն ու լուծել խնդիրը:
Հաջորդ ինտենսիվ
համագործակցությունը ԼՕՌ մասնագետներ-թոքաբաններ տանդեմն է: Եթե հիվանդը բժշկական կենտրոն
է դիմում ասթմատիկ խնդիրներով, ապա պարտադիր նրա մոտ առկա է լինում նաև քթի հարակից
խոռոչներում լորձաթաղանթի հաստացում, խեցիների բորբոքում, միջնապատի թեքվածություն,
քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ, խրոնիկ հայմորիտ, պոլիպոզ հայմորիտ, այսինքն թոքային խրոնիկ հիվանդները որպես կանոն ունենում
են նաև քթային խնդիրներ: Արայիկ Ղարիբյանի խոսքով, այս դեպքում երկուստեք համագործակցությունը
իր արդյունքները տալիս է: Թե ասթման, թե պոլիպոզը աուտոիմունոլոգիական հիվանդություններ են, որոնք և օգնում են իրար, և
խանգարում: Դրանք ալերգիզացիայից առաջացած
հիվանդություններ են: Դրա համար ասթմատիկ խնդիրներով
և պոլիպոզով կենտրոն դիմած հիվանդը մինչև վիրահատությունը թոքաբանի հսկողության տակ
ստանում է համապատասխան բուժում, որպեսզի կարողանա հնարավորինս հեշտ տանել անեսթեզիան, ասում է բժշիկ Ղարիբյանը
«Քթի հարակից խոռոչների վինտիլացիայի կարգավորումը, պոլիպների հեռացումը նպաստում են,
որպեսզի հիվանդի վերին շնչուղիները լավանան: Դրանից հետո թեթևանում է նաև ստորին շնչուղիների
վիճակը: Թոքաբանի հետ համագործակցելով կազմակերպում ենք վիրահատությունը, որովհետև
ծանր բրոնխիտով կամ ասթմայով հիվանդին չես կարող ուղղակի անեսթեզիա տալ, նախ պետք է
բուժել, առողջացնել և երբ պատրաստ լինի՝ նոր վիրահատել»: Արդեն վիրահատությունից հետո
և ԼՕՌ բժշկի, և թոքաբանի կողմից սկսվում են
դեղորայքային բուժումները՝ մինչև խնդիրները հասցվում են նվազագույնի:
Շատ հաճախ է հանդիպում,
երբ ԼՕՌ մասնագետների կողմից հայմորյան խոռոչների մաքրելու ընթացքում ի հայտ են գալիս
խնդիրներ հիվանդի ատամի, թքագեղձերի, ծնոտի հետ կապված, որոնց մասին հիվանդը նույնիսկ
չգիտի: Այս դեպքում քիթ-կոկորդ-ականջաբանները համագործակցում են նաև դիմածնոտային վիրաբույժների
հետ և ինչպես Արայիկ Ղարիբյանն է նշում, նման
դեպքերում համատեղ արված եզրակացությունների շնորհիվ ունենում են լավագույն արդյունքները:
Արթմեդ ԲՎԿ-ում
կարևորը հիվանդի շահն է, նրան առողջացնելը և ժպիտը դեմքին տուն ուղարկելը:
2022-09-12
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ:Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակըՉորացրեք ականջը սրբիչով։Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան