ԿՊՉՈՒՆ ՄՏՔԵՐ. ինչպես տարբերել

Արի խոսենք հոգեբանական կենտրոնի հոգեբան Աննա Քանքանյան
👉Կպչուն մտքերը օրվա ընթացքում մարդու ակտիվ գիտակցության մեջ անընդմեջ կրկնվող մտքերն են,որոնք երբեմն թույլ չեն տալիս մարդուն լիարժեք կենտրոնանալ ոչ մի այլ բանի վրա։
💢Կպչուն մտքերի դեպքում մարդու գիտակցությունը ամբողջովին զբաղված է դրանցով, կարող են լինել տարբեր թեմաներով՝տանից դուրս գալուց արդյոք փակեցի դուռը,ջուրը, արդյոք անջատեցի արդուկը և այլն։ Իհարկե բոլորի մոտ կարող են պահային նման անհանգստություններ առաջանալ, սակայն եկեք հասկանանք ինչպես տարբերել առօրյայում բոլորիս հանդիպող մտքերը պաթոլոգիկ կպչուն մտքերից, որոնց դեպքում պետք է դիմել մասնագետի լիարժեք ձերբազատվելու համար։
👉կպչուն շտքերը ուղեկցվում են վառ էմոցիոնալ ֆոնով
👉արդունքում առաջանում է տագնապի (անհանգստության) զգացողություն
👉տևողությունը անհամեմատ երկար է
սուր տագնապայնությունը նվազեցնելու նպատակով անձը ստիպված է կատարել որևէ գործողություն(կպչուն միտքը ծնում է կպչուն գործողություն)
👉մտքերի թեմաները գրեթե միշտ ոչ ռացիոնալ են,երբեմն աբսուրդի հասնող։
Այս ամենից կարող եք ազատվել հոգեթերապիայի օգնությամբ։
Դիմեք ԱՐԻ ԽՈՍԵՆՔ հոգեբանական կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետներին։



Առողջապահական համակարգ