Y Logo
Որո՞նք են սուր հայմորիտի նշանները. Քիթ-կոկորդ-ականջաբան Արմեն Նազանյան

Որո՞նք են սուր հայմորիտի նշանները. Քիթ-կոկորդ-ականջաբան Արմեն Նազանյան

Սուր հայմորիտը վերծնոտային խոռոչի լորձաթաղանթի սուր բորբոքումն է։
Տեղային ախտանիշներից են ծանրության և լարվածության զգացումը այտերի շրջանում, արտահոսքի դժվարացման դեպքում հնարավոր է ատամնացավ և աչքի ճնշման զգացողություն։ Երբեմն դիտվում են ճակատային շրջանի ցավեր, իսկ որոշ հիվանդներ գանգատվում են գլխացավից` չնշելով դրա տեղակայումը։
Ցավի համախտանիշի հետ մեկտեղ ի հայտ է գալիս քթային շնչառության միակողմանի կամ երկկողմանի դժվարացում, քթից լորձաթարախային կամ թարախային արտադրություն։
Քթի փակվածութնունը պայմանավորում է հոտառության նվազումը, որն ունի շնչառական բնույթ, սակայն, հոտառական նյարդի տոքսիկ ախտահարման հետեւանքով , կարող է զարգանալ կարող է զարգանալ նաև էսենցիալ հիպօսմիա։ Քթի լորձաթաղանթի զգալի այտուցն առաջացնում է արցունքահոսություն ` քթարցունքային ծորանի անցանելիության խանգարման պատճառով։
Օբյեկտիվ ախտանշաններից առավել բնութագրական է լորձաթաղանթի միակողմանի կամ երկկողմանի գերարյունությունը, որն ավելի արտահայտված է միջին քթային անցուղու շրջանում։ Թարախային արտադրությունը սահում է միջին խեցու տակից, քիթը մաքրելուց հետո թարախի շերտը նորից հայտնվում է միջին քթային անցուղում։

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5