Y Logo
Եզակի վիրահատություններ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Եզակի վիրահատություններ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ, էքսիմեր-լազերային  վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալայանը Հայաստանում առաջին մասնագետներից էր, ով սկսեց լազերային վիրահատություններ  կատարել կարճատեսությունը, հեռատեսությունը և   աստիգմատիզմը վերացնելու համար: Մանրամասները՝ զրույցի ընթացքում:

-Հիվանդը եկավ, ախտորոշեցիք կերատոկոնուս, կխնդրեմ հիվանդին հասկանալի լեզվով նաև մեզ բացատրել, թե ինչ է կերատոկոնուսը: 

-Կերատոկոնուսը բնածին խնդիր է. աչքի ամենաառաջին թաղանթը, որր կոչվում է եղջերաթաղանթ, թույլ է կառուցված, այսինքն կարծրությունն ապահովող կոլագեն նյութը պակաս է: Հիվանդությունը որպես օրենք սկսում է զարգանալ 15-16 տարեկանում: Սկսվում է առաջին հայացքից փոքր կարճատեսությունով կամ աստիգմատիզմով, ժամանակի ընթացքում խնդիրը խորանում է, ու բացահայտվում, որ հիվանդն ունի կերատոկոնուս. եղջերաթաղանթը շատ դանդաղ բարակում է կենտրոնական հատվածում, կոնաձև փքվում դուրս՝ կորցնելով անատոմիկ ճիշտ կառուցվածքը: Հիվանդությունը կանխելու համար կատարվում է ֆիզոպրոցեդուրա՝ կաթեցվում է նյութ, որը փոխարինում է կոլագենին, ինչն էլ կարծրացնում է բարակող հյուսվածքը: Գործողությունն ինքնին շատ ապահով է, քանի որ վիրահատություն չէ, և բացառվում է, որ այն վատ ընթացք ունենա: Լինում են եզակի դեպքեր, երբ չենք տեսնում այն արդյունքը, որը կարող էինք տեսնել, եթե ավելի շուտ դիմեին բժշկի: Նման դեպքում արվում է ողջ թաղանթի փոխպատվաստում: Խնդիրը տարածված է հայերի մեջ, դա հին ազգերին բնորոշ հիվանդություն է:

 -Անդրադառնանք ուշացած դեպքերին: Մարդն ունի կարճատեսություն, պարբերաբար այն բարդանում է, հիմա՝ բժշկի՞ թերությունն է, որ չի նկատել կերատոկոնուսի առկայությունը:

-Կան այդպիսի դեպքեր էլ, բայց մինչև անձը չանցնի լայնածավալ ստուգում համապատասխան սարքավորումով, դժվար կլինի ախտորոշել: Իսկ մարզերում համապատասխան տեխնիկան բացակայում է: Ես կասեի՝ ավելի հաճախ հիվանդի կողմից հիվանդությունն անտեսելու խնդիր է, գումար չունենալու պատճառով կարող է ուշ դիմել: 

-Խոսենք նաև կարճատեսության նոր կարգավորման մասին, որի միջոցով հիվանդն ազատվում է օպտիկական ակնոց կամ լինզաներ կրելուց: Արդյունքը երկարաժամկե՞տ է:

-Իհարկե կյանքում ընդմիշտ ոչինչ չկա: Եթե խոսքը կարճատեսության շտկման մասին է, ապա նախկին վիճակին վերադառնալը 99 տոկոս դեպքերում քիչ հավանական է: Բայց այժմ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ներդրել ենք նոր լազերային վիրահատության սարք(ամերիկյան Alcon ընկերության Femto վայրկյանային լազեր), որով կարողանում ենք ապահով վիրահատել կարճատեսության բարդացած տեսակը: Այն, ինչ բժշկությունը մերժում էր վիրահատել, այն է՝ բարձր կարճատեսություն, բարակ եղջերաթաղանթ, նոր սարքի միջոցով հնարավոր դարձավ: 

 -Ու՞մ չի թույլատրվում վիրահատվել:

-Սահմանափակում կա 18-ից ցածր տարիքի երեխաների դեպքում, քանի որ աճող տարիք է: Որպեսզի վիրահատության էֆեկտը լինի հնարավորինս երկար, մեկ տարվա ընթացքում կարճատեսությունը չպետք է պրոգրես ունենա: Նման դեպքերն  ուղղակի շարունակում ենք հսկողության տակ պահել: Վիրահատությունը չի թույլատրվում նաև կերատոկոնուս հիվանդություն ունեցողին, իսկ կատարակտի դեպքում զգուշացնում ենք, որ վիրահատել կարող ենք, բայց արդյունքում հնարավոր է՝ տեսողությունը նախկին վիճակին վերադառնա:

-Հետվիրահատական ի՞նչ բարդություններ կարող են սպասվել հիվանդին:

-Անհամեստ կարող է հնչել, բայց ես առաջինն եմ Հայաստանում, որ այս վիրահատությունն արել եմ 2001 թվականից սկսած: Սա նշում եմ, որովհետև 5-րդ լազերային սարքն է, որը ես աշխատեցնում եմ ու վստահեցնում՝ այս պահի դրությամբ վիրահատության ընթացքում խնդիր ունենալը գրեթե բացառված է: Ինչ վերաբերում է հետագա բարդություններին, ապա չի բացառվում, որ վիրահատությունից հետո ռեգրեսիա լինի՝ աչքը նորից վերադառնա նույն վիճակին, ու երկրորդ վիրահատության կարիք լինի:  Միշտ կարելի է երկրորդ անգամ շտկում անել:

-Ո՞րքան ժամանակ վիրահատված հիվանդը պետք է հեռու մնա տեխնիկայի հետ շփումից՝ համակարգչից, հեռուստացույցից, և այլն:

-Ունենք 3 տեսակի լազերային վիրահատություն, երեքն էլ լավ տեսողություն են ապահովում, բայց վերականգնողական փուլերը տարբեր են:

Առաջին լազերային սարքի միջոցով վիրահատելուց հետո  3 օր հիվանդը պիտի լինի տանը,   4-րդ օրը կարող է դուրս գալ: Իսկ հեռուստացույց դիտել, համակարգչով աշխատել  չի կարող, որովհետև ունենում է բավական արտահայտված լուսավախություն, արցունքահոսություն, տեսողությունը մի քիչ տատանողականություն ունի վերականգնողական շրջանում. Դա տևում է առավելագույնը մեկ շաբաթ: Մյուս՝ երկրորդ ու երրորդ լազերային սարքի գործածության դեպքում արագ ապաքինվում են. աչքերը հաջորդ օրը բացում են, ցավ գրեթե չի լինում:  Թե որ սարքն է ընտրվում վիրահատության համար, կախված է հիվանդի ախտորոշումից, բժշկի խորհրդից ու հիվանդի ցանկությունից:

-Կարճատեսության վերականգնման ընթացքում կոնկրետ ի՞նչ գործողություն է արվում: 

-Կարճատեսությունը հեռանում է պարզ պատճառով՝ տաշվում է եղջերաթաղանթը: Էքսիմեր լազերը գոլորշացնում է եղջերաթաղանթը, վերջինս տափակում է՝ բերելով բեկող ուժի փոփոխության: Կարճատեսի մոտ աչքի բեկող ուժը կենտրոնական մասում է, դրա համար պատկերը ցանցաթաղանթից առաջ է ընկնում, ակնոցը դնում են, հավաքում է ցանցաթաղանթի վրա: 

-Իսկ հեռատեսության դեպքում ի՞նչ է արվում:

- Տեղային կաթիլով անզգայացնում ենք, 10-12 րոպե աչքը չի զգում, ու վիրահատում ենք: Հեռատեսությունը մոտ 5 տարի առաջ աշխատում էինք չվիրահատել, քանի որ իրեն չէր արդարացնում, սակայն Lasik և Femto Lasik սարքերի կիրառումը այժմ մեծ փրկություն է հեռատեսների համար: Նրանց դեպքում էլ է տաշվում եղջերաթաղանթը, բայց ոչ թե կենտրոնը, այլ եզրերը: Աստիգմատիզմի դեպքում տաշվում է եղջերաթաղանթի միայն մեկ հատվածը:

-Եթե կերատոկոնուսը բարակ եղջերաթաղանթի պատճառով է առաջանում, մտավախություն չկա՞, որ կարող է կարճատեսությունը վերացնելու արդյունքում կերատոկոնուս առաջանա:

-Ըստ էության տեսականորեն հնարավոր է: Եղել են դեպքեր աշխարհում, երբ կարճատեսությունը վերացնելու արդյունքում առաջացել է նման խնդիր: Բայց հիմնականում կերատոկոնուսն առաջանում է, եթե մարդու օրգանիզմում այն զարգանալու միտում ունի, այսինքն գենետիկորեն կա:

-Շա՞տ են կարճատեսությունը վերացնելու խնդրով ձեզ դիմողները:

-Այո, բավական շատ են ու կարող եմ ասել, որ տարեցտարի շատանում են: Իհարկե դա նաև արված գործի որակի արդյունք է: Բացի այդ հասկացան, որ պետք չէ գնալ Մոսկվա, Փարիզ, ծախսել 5 անգամ ավելի գումար այն դեպքում, երբ արդյունավետությունը նույնն է: Սա կոսմետիկ վիրաբուժություն է. կարող է մարդը չվիրահատվել, ակնոց կրել, ու դրանից ոչ մի սպառնալիք չկա աչքին: Իսկ ցանկացած կոսմետիկ վիրահատությունը թանկ արժե, ոչ թե որ կոսմետիկ է, այլ սարքերն են շատ թանկարժեք: Մենք փորձել ենք այն գումարային տարբերակն ընտրել, երբ և՛ սարքերը կարողանանք պահել, և՛ միջին աշխատավարձ ստացող մարդը կարողանա վիրահատվել:

Առաջիկայում ամերիկացիների հետ նոր ծրագիր ենք սկսում ՝ տարիքային կարճատեսության և հեռատեսության շտկում 44 տարեկանից հետո, երբ մարդ սկսում է կրել կարդալու ակնոց: Տվյալ դեպքում վիրահատվողը առանց ակնոցի և՛լավ է տեսնելու հեռուն, և՛ լավ է կարդալու: Վիրահատությունն արվելու է մեկ աչքի վրա: Նման բան եզակի երկրներում է արվում, ու մեզ մոտ էլ հնարավոր է լինելու:

-Զրույցի վերջում կխնդրեի խորհուրդ տալ՝ ի՞նչ անել, որ կարճատեսություն չառաջանա:

 -Եթե օրգանիզմում կա նախատրամադրվածություն զարգանալու, ոչինչ չենք կարող անել, որ չզարգանա, բայց այսօրվա երեխաների նստակյաց ապրելակերպը՝ համակարգչով և բջջայիններով խաղալը, բակում չխաղալը նպաստում են, որ կարճատեսությունը չարորակ ընթացք ունենա, շատերի մոտ ի հայտ գա: Երեխան կես ժամ գրեց, կարդաց, մուլտ նայեց, անպայման պիտի հայացքը փոխի ուրիշ կողմ: Սպորտով զբաղվելը մեծ նշանակություն ունի, քանի որ արյան շրջանառությունը պիտի ակտիվ լինի: Ամենակարևորը նաև պրոֆիլակտիկ ստուգումներն են. դպրոցական տարիքից տարին 2 անգամ երեխան պարտադիր պիտի ստուգվի ակնաբույժի մոտ, եթե անգամ որևէ խնդիր չունի:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5