Եթե ատամի հետ խնդիր կա, այն պարտադիր պետք է բուժել:

Եթե ատամի հետ խնդիր կա, այն պարտադիր պետք է բուժել_ դիմածնոտային վիրաբույժ Սոնա Գևորգյան
🎯Տարածված երևույթ է. Կա՛մ տևական ժամանակ անտեսել անընդհատ անհանգստացնող ատամնացավը, կամ էլ հաճախակի կրկնվելու դեպքում պարբերաբար ցավազրկողներ օգտագործել: Մասնագետի դիմում ենք ծայրահեղ դեպքում, երբ այլևս ուժգնացող ցավին դիմանալ չի լինում, իսկ ցավազրկողներն էլ այլևս որևէ ազդեցություն չեն ունենում: Մինչդեռ պետք է իմանալ, որ ատամի յուրաքանչյուր անտեսված ցավ կամ ախտանիշ կարող է դիմածնոտային լուրջ հիվանդության պատճառ դառնալ:
🔸Եթե առկա է ատամի կարիես, ապա դրան ուշադրություն չդարձնելու և չբուժելու դեպքում առաջանում է պուլպիտ՝ կակղանաբորբ՝ նյարդային վերջավորության բորբոքում: Ատամի ճառագայթող ցավը, այտուցը անտեսել չի կարելի, քանի որ այս փուլում թերապևտը կոնսերվատիվ, դեղորայքային բուժմամբ կկանխի հիվանդության հետագա զարգացումը: Իսկ եթե որոշ ժամանակ պացիենտը անտեսի այս ախտանշանները, ապա պուլպիտը կվերածվի պերիօդոնդիտի: Դա արդեն ատամի արմատի բորբոքումն է, երբ առաջացած այտուցն ու ճառագայթող ցավը կարող են պացիենտին հանգիստ չտալ: Իսկ երբ այս ամենին էլ գումարվում է վերնոսկրի տակ կուտակված բորբոքային, թարախային պրոցեսը, ջերմության բարձրացումը, լնդի հիպերեմիան, ապա գործ ունենք պերեաստիտի հետ: Բորբոքային այս հիվանդությունը լինում է օդոնտոգեն և ոչ օդոնտոգեն, այսինքն ատամնածին և ոչ ատամնածին: Խնդիրը բնորոշ է և երեխաներին, և մեծահասակներին:
Երեխաների մոտ բորբոքային այս պրոցեսը շատ արագ է զարգանում, և պերեօնդիտը արագ վերածվում է պերեաստիտի: Մեծերի մոտ պրոցեսը ավելի դանդաղ է ընթանում: Դրա համար, սխալ է տարածված այն մոտեցումը, որ երբ երեխաների ատամները սկսում են փչանալ, ծնողները մտածում են՝ միևնույն է կաթնատամներ են, որոնք փոխվելու են և կարիք չկա դրանք բուժել: Չբուժած ատամի բարդացումը կարող է բերել աբսցեսի:
‼Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ կաթնատամների ժամանակ ցանկացած բորբոքային պրոցես, եթե ժամանակին չբուժվի վնաս է մշտական ատամներին:



Հիվանդություն - Ախտորոշում - Բուժում