ԻՆՉՈՒ՞ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ԱԶԴՐԻ ԲՆԱԾԻՆ ՀՈԴԱԽԱԽՏ

🙅‍♂️

Մանկական վնասվածքաբան Արա Այվազյան


Ընդունված է մտածել, որ նորածնի մոտ հոդախախտ տեղի է ունենում ծննդաբերության ընթացքում՝ մանկաբարձի անհաջող շարժման հետևանքով:
👉Իրականում նորածին երեխայի հոդը ճկուն է, գերշարժուն: Հոդախախտի առաջացման համար անհրաժեշտ է հոդը կազմող կառուցվածքային միավորների որոշակի փոփոխություններ: Եթե հոդափոսիկը լավ չի զարգացել, փոքր է, իսկ ծնողները երեխային նաև բարուրում են, ապա կոնքազդրային հոդը կազմող ոսկրերը լծակի մեխանիզմով հեռանում են իրարից, այլ կերպ ասած՝ ազդրի գլխիկը հեռանում է հոդափոսիկից:
✅Երբ երեխան դեռ նորածին է, բավական է դնել օրթոպեդիկ զատիչ սարք, անգամ մի քանի տակդիր պարզապես իրար վրա հագցնելով՝ երեք-չորս ամիս հետո կունենանք առողջ հոդ:
📌Իսկ երբ երեխան արդեն 1-2 տարեկան է, բուժումը բարդ և երկարատև պրոցես է, անգամ մինչև 10% դեպքերում վիրահատական միջամտության կարիք է լինում:



Հիվանդություն - Ախտորոշում - Բուժում