ԱՍԹՄԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲՈՒԺՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

🔵Եթե հիվանդը բժշկական կենտրոն է դիմում ասթմատիկ խնդիրներով, ապա պարտադիր նրա մոտ առկա է լինում նաև քթի հարակից խոռոչներում լորձաթաղանթի հաստացում, խեցիների բորբոքում, միջնապատի թեքվածություն, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ, խրոնիկ հայմորիտ, պոլիպոզ հայմորիտ, այսինքն թոքային խրոնիկ հիվանդները որպես կանոն ունենում են նաև քթային խնդիրներ:
Արայիկ Ղարիբյանի խոսքով, այս դեպքում երկուստեք համագործակցությունը իր արդյունքները տալիս է: Թե ասթման, թե պոլիպոզը աուտոիմունոլոգիական հիվանդություններ են, որոնք և՛ օգնում են իրար, և՛ խանգարում: Դրանք ալերգիզացիայից առաջացած հիվանդություններ են: Դրա համար ասթմատիկ խնդիրներով և պոլիպոզով կենտրոն դիմած հիվանդը մինչև վիրահատությունը թոքաբանի հսկողության տակ ստանում է համապատասխան բուժում, որպեսզի կարողանա հնարավորինս հեշտ տանել անեսթեզիան:
👉Քթի հարակից խոռոչների վինտիլացիայի կարգավորումը, պոլիպների հեռացումը նպաստում են, որպեսզի հիվանդի վերին շնչուղիները լավանան: Դրանից հետո թեթևանում է նաև ստորին շնչուղիների վիճակը: Թոքաբանի հետ համագործակցելով կազմակերպում ենք վիրահատությունը, որովհետև ծանր բրոնխիտով կամ ասթմայով հիվանդին չես կարող ուղղակի անեսթեզիա տալ, նախ պետք է բուժել, առողջացնել և երբ պատրաստ լինի՝ նոր վիրահատել:
✔ Արդեն վիրահատությունից հետո և ԼՕՌ բժշկի, և թոքաբանի կողմից սկսվում են դեղորայքային բուժումները՝ մինչև խնդիրները հասցվում են նվազագույնի:
Շատ հաճախ է հանդիպում, երբ ԼՕՌ մասնագետների կողմից հայմորյան խոռոչների մաքրելու ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ հիվանդի ատամի, թքագեղձերի, ծնոտի հետ կապված, որոնց մասին հիվանդը նույնիսկ չգիտի: Այս դեպքում քիթ-կոկորդ-ականջաբանները համագործակցում են նաև դիմածնոտային վիրաբույժների հետ և ինչպես Արայիկ Ղարիբյանն է նշում, նման դեպքերում համատեղ արված եզրակացությունների շնորհիվ ունենում են լավագույն արդյունքները:
Արթմեդ ԲՎԿ-ում կարևորը հիվանդի շահն է, նրան առողջացնելը և ժպիտը դեմքին տուն ուղարկելը:



Առողջապահական համակարգ