ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿՈՔՍԱՐԹՐՈԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Dr. Rafayel Petrosyan / Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Պետրոսյան
Կոնքազդրային հոդի արթրոզը, որն անվանում են նաև #կոքսարթրոզ, հենաշարժողական համակարգի առավել տարածված հիվանդություններից է:
Այս հիվանդության հիմանական պատճառ է հանդիսանումզարկերակային արյան ներհոսքի և երակային արյան արտահոսքի խանգարման հետևանքով հոդային հյուսվածքներում արյան շրջանառության վատթարացումը:
Կոնքազդրային հոդի արթրոզի առաջացման մյուս պատճառներն են.վնասվածքները,
չափից ավելի կամ ոչ ռացիոնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (այդ թվում ավելորդ քաշը),
նյութափոխանակության խանգարումը և բորբոքային գործընթացը (կոքսիտ):
Կոնքազդրային հոդի արթրոզը կարող է ուղեկցվել ոչ միայն կոնքազդրային հատվածի, այլ նաև ծնկի, ազդրի և աճուկային հատվածի ցավերով: Եթե բուժումը ժամանակին չի անցկացվում, կոքսարթրոզը հանգեցնում է պրոգրեսիվ կաղության, վերջույթների կարճացման և մկանների հյուծվածության (ատրոֆիա):