Կարեն Սուրենիչը փրկեց կյանքը

🎯Դեռևս տարիներ առաջ Ռիտա Սարգսյանի աջ ոտքին տրոֆիկ խոց էր առաջացել: Չգիտակցելով խնդրի բարդությունը, չէր դիմել բժշկի, արդյունքում խնդիր էր բարդացել, որ տրոֆիկ խոցը բացվել էր: Պացիենտը կրկին մասնագետի չէր դիմել, շարունակել էր տանը ինքնաբուժությամբ զբաղվել:
Սակայն տեսնելով, որ վերքը ոչ միայն չի լավանում, այլ հակառակը՝ ավելի է խորանում, բարեկամներից մեկը խորհրդով դիմել էր «Արամյանց» բժշկական կենտրոն՝ անոթային և ընդհանուր վիրաբույժ Կարեն Սուրենի Գևորգյանին: Խնդիրը այնքան բարդացած էր, որ համապատասխան վիրահատությունից հետո, անհրաժեշտ էր նաև խոցըը մշակել: Եվ սրտացավ բժիշկը, մեկ ամիս շարունակ հիվանդի տուն այցելելով, մշակեց վերքն ու նրան դարձրեց լիարժեք առողջ:
‼Սակայն տարիներն անցան և նմանատիպ խնդիր առաջացավ տիկնոջ մյուս ոտքին: Տխուր փորձը աչքի առաջ ունենալով՝ կինը շտապեց Կարեն Սուրենիչի մոտ: Բայց այդ ժամանակ բժիշկն արդեն Հայաստանում չէր և տիկնոջ ոտքը վիրահատեցին մեկ այլ հիվանդանոցում: Տարիներ անց վիրահատական կարի վրա նորից խոցեր բացվեցին, և Ռիտան արդեն ուժգին ցավերով դիմեց ինչպես ինքն է ասում՝ ամենափրկիչին՝ ուրախանալով, որ Կարեն Գևորգյանը վերադարձել է Հայաստան:
Տիկին Ռիտայի աջ ոտքում խոցերը կրկնվել էին, քանի որ որ նախկինում չի կատարվել ռադիկալ վիրահատություն, այսինքն մի երակը հեռացնելուց հետո, ախտահարվել է մյուս երակը, իսկ կինն էլ անընդհատ ոտքի վրա գտնվելով նպաստել է խնդրի բարդացմանը:

☑Օրեր առաջ Կարեն Սուրենիչը կատարեց երակի ռադիկալ վիրահատություն՝ Կոկետի վիրահատություն՝ հեռացնելով պերֆորանտ երակներն ու մշակեց խոցերը: այժմ տիկին Ռիտան իրեն շատ լավ է զգում և վստահ է, որ շատ արագ կվերականգնվի իր կյանքի որակն ու աշխատունակությունը. «Ես անչափ շնորհակալ եմ Կարեն Սուրենիչին: Իր նման երկրորդ մասնագետի չեմ ճանաչում, մեծատառով մարդ է, երկրորդ անգամ փրկեց ինձ», -պատմում է կինը:




Առողջապահական համակարգ