Y Logo
«Արամյանց» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքը կեսդարյա պատմություն ունի

«Արամյանց» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքը կեսդարյա պատմություն ունի

Թերապևտը այն մասնագետն է, ով առաջինն է զննում հիվանդին և ուղղորդում համապատասխան նեղ պրոֆիլի մասնագետի մոտ: Հետևաբար, բանիմաց և հիվանդների հետ աշխատելու փորձառություն ունեցող  բժշկի հետ այդ ճանապարհը հեշտ ու հարթ  է անցնում: Նման փորձառու, վերապատրաստված և իրենց գործին գիտակ մասնագետներ են հավաքված «Արամյանց» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում, որ արդեն կես դարյա պատմություն ունի: Այստեղ մշտապես աշխատել ու ,,Ներքին հիվանդությունների դիագնոստիկայի՛՛ ամբիոնում դասավանդել են անվանի ու վաստակաշատ բժիշկներ, որոնք կրթել են բժիշկների տասնյակ սերունդներ: Այսօր էլ հիվանդանոցը շարունակում է հավատարիմ մնալ իր ավանդույթներին՝ ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները հիվանդների զննման, ախտորոշման և բուժման համար: Այս կենտրունում յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերվում է անհատական և առավել բարյացակամ մոտեցում:

«Արամյանց» բժշկական կենտրոնի թերապևտիկ ծառայության ղեկավար, Բժշկական Գիտությունների թեկնածու, դոցենտ Հռիփսիմե Կռնատյանի հետ զրուցել ենք իրենց բաժանմունքի ծավալած գործունեության մասին:

Այն հիվանդները, որոնք ունենում են  անորոշ գանգատներ և  ուղղորդված չեն նեղ մասնագետի մոտ,  «Արամյանց» բժշկական կենտրոնում նրանց առաջնային զննումն իրականացնում է թերապևտը: Այստեղ ճշգրտորեն որոշվում են անհրաժեշտ հետազոտությունների ծավալը, ըստ անհրաժեշտության ներգրավվում են համապատասխան այլ պրոֆիլի մասնագետներ, որից հետո նշանակվում է արդյունավետ և լիարժեք բուժում: Գործում է բժշկական բարձրակարգ ծառայություն՝ ամբուլատոր մինչև աշխատանքային օրվա ավարտը և ստացիոնար պայմաններում՝ 24-ժամյա հերթապահությամբ:  Թերապևտիկ բաժանմունքում կարող են հոսպիտալացվել սիրտ-անոթային, շնչառական, մարսողական համակարգերի ախտահարումներով, թոքային պաթոլոգիաներով, ինչպես նաև էնդոկրին խնդիրներով հիվանդներ, որոնք ունեն նույնիսկ անոթային բարդություններ: Հավատարիմ մնալով իր ավանդույթներին՝ ՛՛ԱՐԱՄՅԱՆՑ՛ ԲԿ ում վիրաբուժական ծառայությունը նույնպես դրված է բարձր հիմքերի վրա: Ցանկացած վիրահատական միջամտություն անցնող հիվանդ զննվում է թերապևտ-սրտաբանի կողմից, ըստ անհրաժեշտության՝ և հետվիրահատական շրջանում, ինչպես նաև՝ հետագայում լինելով համապատասխան մասնագետի հսկողության ներքո: Բոլոր պացիենտներին ցուցաբերվում է պատշաճ մոտեցում: Արամյանցում պացիենտը այս ամբողջ  բուժօգնությունը ստանում է լիարժեք և ճիշտ ժամանակին: Կենտրոնը վերազնիվել և շարունակում է վերազինվել նորագույն բժշկական անհրաժեշտ տեխնիկայով:

Կան խրոնիկական այնպիսի պաթոլոգիաներ, որոնք պահանջում են տարին 1-2 անգամ հիվանդների հոսպիտալացում: Այդ հիվանդություններից է՝ թոքերի խրոնիկ բստրուկտիվ հիվանդությունն իր բոլոր բարդություններով՝ թոք-սրտային անբավարարությամբ: «Արամյանց» բժշկական կենտրոնը նման հիվանդների հետ աշխատելու մեծ փորձ ունի և այստեղ կարող են իրականացնել և թթվածնային բուժում, և ինտենսիվ թերապիա: Նման դեպքերում թերապևտներից բացի այդ հիվանդներին հսկում են ոչ պակաս փորձառու և իրենց գործին գիտակ սրտաբանները: Ըստ անհրաժեշտության՝ կարող են հրավիրվել այլ մասնագետներ ևս՝ վիրաբույժ, նյարդաբան, վնասվածքաբան, ուռոլոգ:

Բժշկուհու խոսքով իրենք ունեն հրաշալի և պրոֆեսոինալ թիմ, ստեղծված են բոլոր պայմանները մատուցելու բարձրորակ առողջապահական ծառայություններ։ Կարևորը ճիշտ ժամանակին կենտրոն դիմելն է, մնացածն արդեն բուժ անձնակազմի գործն է: Մեզ մոտ բժշկի աշխատանքային օրն սկսվում է Մեծն Հիպոկրատի հայտնի խոսքով՝ NOLI NOCERE `

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ:Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակըՉորացրեք ականջը սրբիչով։Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5