Y Logo
Դրսում ձեռք բերված փորձառություն, որը կներդրվի «Արամյանց» բժշկական կենտրոնում

Դրսում ձեռք բերված փորձառություն, որը կներդրվի «Արամյանց» բժշկական կենտրոնում

Կարեն Սուրենի Գևորգյանը արդեն 32 տարի «Արամյանց» բժշկական կենտրոնի անոթային և ընդհանուր վիրաբույժն է: Ճիշտ է, այս ընթացքում փորձառու բժիշկը 6 տարի մեկնեց Սաուդիան Արաբիայի խոշորագույն նահանգներից մեկում աշխատելու, բայց վերադառնալուց հետո էլ հավատարիմ  մնաց իր հարազատ կենտրոնին և դրսում ձեռք բերված ինտենսիվ փորձառությամբ կրկին գործունեությունը շարունակում է հենց «Արամյանցում»:

Փորձառու բժշկի հետ խոսել ենք արտերկրում ստացած փորձի և իր նախընտրած վիրահատական մեթոդի մասին:



 

1985 թվականին Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ֆակուլտետը ավարտելուց հետո Կարեն Գևորգյանը վերապատրաստում անցավ այսօրվա Միքայելյան ինստիտուտում: Հետո 8 ամիս Մոսկվայում որպես միկրովիրաբույժ վերապատրաստվելով՝ վերադարձավ Հայաստան և 3 տարի աշխատեց որպես միկրովիրաբույժ: Կարեն Գևորգյանը մեր երկրի միկրովիրաբուժության ոլորտի հիմնադիրներից է:

Հաշվի առնելով ստացած 2 կրթությունները, հատկապես միկրովիրաբուժության ընձեռած հնարավորություններն ու առավելությունները, Կարեն Սուրենիչը ընտրեց անոթային վիրաբուժությունը և աշխատանքի անցավ այսօրվա «Արամյանց» բժշկական կենտրոնում: Բժշկի գործունեության շրջանակը շատ լայն է` անոթային, ընդհանուր վիրաբուժական, պրոկտոլոգիական, էնդոկրին վիրահատություններ և կոնսերվատիվ բուժումներ։ 2015 թվականին հրավեր ստանալով Սաուդիան Արաբիայից, մեկնեց այնտեղ՝ որպես խոշորագույն նահանգներից մեկի գլխավոր անոթային վիրաբույժ: Մինչ նահանգ հասնելը, բժշկի ճանապարհը հեշտ չէր: Մի քանի փուլերով բարդ քննություններ, հետո վիրահատարանում անցկացրած անոթային բարձրակարգ վիրահատություն և Կարեն Սուրենիչը արդեն այդ նահանգի գլխավոր անոթային վիրաբույժն էր: Օրական 4-5 վիրահատություն, ծանր դեպքեր, բազմաթիվ փրկված կյանքեր, հաջողված պատմություններ և երախտիքի խոսքեր: Ռազմական գոտով պայմանավորված՝ փորձառու բժիշկը հիմնականում աշխատում էր հրազենային, բեկորային վնասվածքներ ստացած պացիենտների հետ.  «Ձեռքը կրծքավանդակից պոկված հիվանդ եմ ունեցել, որը մինչև ինձ մոտ հասնելը կորցրել էր շատ մեծ քանակությամբ արյուն: Նրան անընդհատ արյուն ներարկելով հասցրել էին հիվանդանոց և վայրկյանների ընթացքում բերանակցում անելով դրել եմ պոկված ենթանրակային զարկերակի պրոթեզ: Նման դեպքերում հազվադեպ է լինում, որ մարդը ապրի, բայց ես կարողացա փրկել 20 տարեկան տղայի կյանքը», ասում է Կարեն Սուրենիչը:




Սաուդիան Արաբիայում աշխատելու տարիներին փորձառու բժիշկը 127 տարեկան շաքարային դիաբեթով հիվանդ կնոջը վերջույթի մասնահատում է արել, այն դեպքում, երբ անեսթեզիոլոգը հրաժարվել է նրան անեսթեզիայի ենթարկել: Բժիշկը ստիպված է եղել սառույցի պարկերով հիվանդին սառեցնելով վիրահատել: Հաջորդ օրը տարեց կինը դուրս է գրվել հիվանդանոցից: Կոնսերվատիվ բուժման  շնորհիվ առողջացրել է 135 տարեկան մի տղամարդու: 

Գիտելիքներով և իրենց փորձով հայաստանցի բժիշկները չեն զիջում դրսում աշխատող ոչ մի բժշկի, ասում է զրուցակիցս, բայց այստեղ պակասում է թիմային այն աշխատանքը, ինչ տեսել եմ արտերկրում. «Ականի վրա պայթած հիվանդը վիրահատարանում պառկած, ես վերականգնում էի ոտքերի և երակների ամբողջականությունը, ընդհանուր վիրաբույժը զբաղվում էր որովայնով,  նեյրովիրաբույժը՝ գլխի խնդիրներով: Եվ այս ամենը զուգահեռ: Այ սա է մեզ մոտ պակասում»:

Ընդհանուր և անոթային վիրաբույժը 40 տարվա իր բժշկական գործունեության ընթացքում արել և անում է միայն բաց վիրահատություններ: Ասում է՝ ժամանակակից բժշկության մեթոդները շատացել են՝ լազերային վիրահատություն, սկլեռոթերապիա, լապարասկոպիա, բայց այս մեթոդները կիրառելի են, եթե պաթոլոգիան հայտնաբերվել է վաղ փուլում. «Շատերը խոսում են անոթների լազերային վիրահատությունից, սկլեռոթերապիայից: Բայց չեն ասում, որ վիրահատական այս եղանակներով և կրկնվելու դեպքերն են շատ լինում, և բարդությունները: Այս եղանակներով պաթոլոգիան չի անցնում, իսկ ոչ կենսունակ երակը պետք է հեռացվի, հակառակ պարագայում կառաջանա խոց, թրոմբներ, որի հետևանքները կարող են շատ դաժան լինել: Ես անոթների վիրահատությունը անում եմ բաց եղանակով, բայց շատ կոսմետիկ՝ կիրառելով միկրովիրաբուժության հմտությունները: 1-1,5 սմ-ոց կտրվածքներ անելով սրունքի և ազդրի վրա՝ հեռացնում եմ ախտահարված երակը: Հաջորդ օրը հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից»:

Լապարասկոպիկ եղանակով վիրահատություններին փորձառու բժիշկը դեմ չէ, ասում է շատ լավ մեթոդ է, բայց եթե կա ցուցում: «Եթե հիվանդը տարել է որովայնի մի քանի վիրահատություն, ապա դա հակացուցումներից մեկն է, որպեսզի չկատարվի լապարասկոպիկ վիրահատություն: Կպումները այնտեղ այնքան շատ են, որ դու ճշգրիտ գործողություն անել չես կարող: Իսկ եթե հիվանդը նիհար է, չի տարել ոչ մի վիրահատություն, բորբոքումներ չունի, մյուս օրգան-համակարգերը առողջ են, այս դեպքում լապարասկոպիան հիանալի մեթոդ է»:



«Արամյանց» բժշկական կենտրոնը հագեցած է դիագնոստիկ և վիրահատական բոլոր նորագույն սարքավորումներով, ունի պրոֆեսիոնալ բուժանձնակազմ, փորձառու բժիշկներ, որոնք ի զորու են վերացնելու և բուժելու ցանկացած հիվանդություն թե լազերային, թե լապարասկոպիկ, և թե բաց վիրահատական միջոցներով, ասում է անոթային և ընդհանուր վիրաբույժը: Ապացույցը, օրերս 87 տարեկան կնոջը, որը ուներ հարակից այլ հիվանդություններ, Կարեն Սուրենիչը իրականացրել է բաց եղանակով լեղապարկի հեռացում,  և վիրահատության հաջորդ օրը պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից: 

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5