Y Logo
Академия Слуха-ն լսողության վերականգման նորարարությունների ներդրմանը  ակտիվ մասնակցություն ունի

Академия Слуха-ն լսողության վերականգման նորարարությունների ներդրմանը ակտիվ մասնակցություն ունի

Կայացավ «Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի» կազմակերպած հերթական տարեկան գիտաժողովը, որը շատ լավ հնարավորություն է ԼՕՌ մասնագետներին փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման, ոլորտի ախտորոշման և բուժման նոր մեթոդներին ծանոթանալու համար: Այս տարվա գիտաժողովը յուրահատուկ էր նրանով, որ ազդարարվեց Հայաստանում ավստրիական MED-EL ընկերության ականջի ներխխունջային իմպլանտի ներդրման մասին, ինչպես նաև ներկայացվեց ռուսական «Աուրիկա» ընկերության արտադրած Ատոմ լսողական սարքի վերջին տարբերակը:

«Շենգավիթ» ԲԿ-ում Հայաստանում առաջին անգամ իրականացվեց ականջի խխունջային ներպատվաստում՝ MED-EL ընկերության արտադրած իմպլանտով: Վիրահատությունը իրականացրեցին Մոսկվայից ժամանած հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասան Մուհամեդ Ալին և  պրոֆեսոր, ԼՕՌ վիրաբույժ Արթուր Շուքուրյանը:  

Խոսելով իրենց ընկերության արտադրած իմպլանտի մասին՝ MED-EL ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Իլչենկոն ասում է, որ  արտաքնապես այն պարզ, սակայն էլեկտրոնային բաղադրությամբ հզոր սարք է: MED-EL-ը ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող, աշխարհի 4000 բժշկական կենտրոնների հետ համագործակցող ընկերություն է, որի արդյունքների մասին խոսում են ընկերության իմպլանտներով վիրահատված պացիենտները. «Մեր ներխխունջային իմպլանտների առաձնահատկությունն այն է, որ լսողության խնդիր ունեցող մարդիկ կարողանան ոչ միայն լսել և խոսել, այլ նաև մեծ հաճույք ստանան երաժշտությունից. նվագեն երաժշտական գործիքների վրա և երգեն: Դա այն է, ինչով մենք հպարտանում ենք, ինչին մենք հասել ենք»: Պարոն Իլչենկոն ասում է, որ Հայաստան գալուց առաջ երկար են պատրաստվել մեկնարկին և վստահ է, որ իրենց համագործակցությունը Հայաստանի հետ երկարատև կլինի. «Սա կոմպլեքս վիրահատություն է, և հարցը միայն փորձառու վիրաբույժը չէ: Շատ կարևոր է աուդիոլոգի, սուրդոմանկավարժի աշխատանքը: Եվ մեր նպատակն է սովորեցնել և վերապատրաստել տեղի մասնագետներին, որպեսզի նրանք լիարժեք տիրապետեն մեր տեխնիկային: Մենք հետսովետական երկրների հետ աշխատելու մեծ փորձ ունենք և ես համոզված եմ, որ մեր հայաստանյան թիմը շատ կարճ ժամանակում կունենա մեծ հաջողություններ: Դրա համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ, որպեսզի թիմը ինքուրույն հետագայում կարողանա աշխատել»:

Ականջի ներխխունջային իմպլանտավորման վիրահատությունից առաջ աուդիոլոգիական բոլոր հետազոտություններն ու ախտորոշումը իրականացվել է Լսողության ակադեմիայում: Ակադեմիայի վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը MED-EL ընկերության մուտքը Հայաստան համարում է մեր երկրում իրականացվող 2 պետական ծրագրերի շարունակություն, երբ նորածնային տարիքում իրականացվում է լսողության ստուգման սքրինինգ և խնդրի հայտնաբերման դեպքում հետագայում արդեն խխունջային ներպատվաստում:  Ասում է՝ այս 2 ծրագրերի շնորհիվ մենք լսողության խնդիրների ախտորոշմամբ և բուժմամբ չենք զիջում աշխարհի ոչ մի լավագույն բժշկական կենտրոնին: Պրոֆեսորը համոզված է, որ MED-EL ընկերության իմպլանտներով կատարված վիրահատություններից հետո լսողության խնդիր ունեցող մարդիկ շատ կարճ ժամանակամիջոցում կվերադառնան լիարժեք կյանքի.  «Այս ներխխունջային իմպլանտները տարբերվում են իրենց ժամանակակից հնարավորություններով, դիզայնով և օգտագործման պարզությամբ, բայց միևնույն ժամանակ ձայնի ավելի մեծ դիապազոնի ընդգրկումով: Սա շատ լավ հնարավորություն է մեր ազգաբնակչության համար, և ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը Մեդեելի հետ կլինի երկարատև»:

Գիտաժողովի ընթացքում Ռուսական «Աուրիկա» ընկերության ներկայացուցիչ Տատյանա Բիչկովայան ներկայացրեց իրենց ընկերության արտադրած Ատոմ  լսողական սարքի վերջին տարբերակը: Այն բջջային հեռախոսի հավելվածով աշխատող սարք է, և պացիենտը հնարավորություն ունի լսելու երաժշտությունը առանց այլ աքսեսուրաների, կարող է իջացնել, բարձրացնել ձայնը, ինքնուրույն ծրագրավորման որոշակի փոփոխություններ կատարել, տեսնել լիցքավորման աստիճանն ու սարքի գտնվելու վայրը. «Լսողության ակադեմիան լսողապրոթեզավորման հետ կապված ցուցաբերում է բարձրակարգ և պրոֆեսիոնալ մակարդի ծառայություն: Մեր կենտրոնից կարող են ձեռք բերել ամերիկյան «Սթարկի», ռուսական «Աուրիկա» ընկերությունների արտադրած և թվային, և անալոգային լսողական սարքեր: Մեր առանձնահատկությունն այն է, որ մենք հիվանդներին ցուցաբերում ենք աջակցություն բոլոր փուլերում՝ սարքի ընտրությունից մինչև սարքից օգտվելու կանոններ և պահպանություն»: Ռուսասատանի Դաշնության «Академия Слуха»-յի և «Աուրիկա» ընկերության տնօրեն Մաքսիմ Մուրզինովն էլ նշեց, որ Ատոմ լսողական սարքը այսուհետ առկա կլինի նաև հայաստանյան մասնաճյուղում՝ Լսողության ակադեմիայում. «Ամփոփելով հայաստանյան համագործակցության արդյունքները, կարող եմ ասել, որ մենք շատ գոհ ենք դրանից: Մեզ այստեղ օգնում են շատ փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետներ և վստահաբար կարող եմ ասել, որ դիմելով Լսողության ակադեմիա դուք կստանաք պրոֆեսիոնալ մոտեցում, ձեզ համար կընտրեն ճիշտ լսողական սարքեր, կկատարեն ճիշտ ծրագրավորում՝ բարձրացնելով ձեր կյանքի որակը: Արդեն պլանավորում ենք հաջոդ տարի Հայաստանում ընդլայնել լսողական սարքերի վաճառքը՝ բացելով ևս 3 կենտրոն Երևանում, 2 կենտրոն էլ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում»: Այս առումով գիտաժողովը շատ լավ հնարավորություն էր հայաստանյան ԼՕՌ մասնագետների և ոլորտի այլ ներկայացուցիչների համար ծանոթանալու Հայաստան ներմուծվող լսողապրոթեզավորման նորարարություններին: Դա կօգնի իրենց աշխատանքի ընթացքում լսողության խնդիր ունեցող մա՝րդկանց ճիշտ կողմնորոշելու և ժամանակին արված լսողապրոթեզավորումով բարձրացնել նրանց կյանքի որակը:

Լսողության ակադեմիայի տնօրեն  Արմինե Մարտիրոսյանը իրենց կենտրոնի փորձը աչքի առաջ ունենալով՝ ասում է. «Մեր երկրում կա մասնագիտացված մի կենտրոն, որտեղ դիմած լսողության խնդիր ունեցող մարդը ստանում է լիարժեք և համապարփակ բժշկական մասնագիտական օգնություն. ախտորոշում, բուժում, լսողապրոթեզավորում, լսողական սարքերի լայն ընտրություն, ծրագրավորում և ձեռք է բերում սարքերի հետ կապված տարբեր աքսեսուարներ: Մենք ունենք արտասահմանյան  մասնագետների հետ փորձի փոխանակման մեծ հնարավորություններ, Հայաստան ենք ներմուծում նորագույն տեխնոլոգիաներ՝ թե գիտական թե սարքերի տեսակետից»:

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5