Որովայնի խոռոչի տարբեր օրգանների (ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, լյարդ, աղիներ, կերակրափող) ուռուցքները օնկոլոգիայում համարվում են ամենավտանգավորը: Դրանք սովորաբար զարգանում են դանդաղ, երկար ու անախտանիշ ու հայտնաբերվում բավական ուշ փուլերում, երբ քաղցկեղը բացի օջախ օրգանից ախտահարած է լինում նաև այլ օրգաններ ու անհրաժեշտ է լինում կատարել համակցված վիրահատական միջամտություններ: