ՀԻՊՈՖԻԶ. գեղձերի «դիրիժոր»



Հիպոֆիզը բաղկացած է առաջային/ գեղձային/, միջին և հետին/ նյարդային/ բլթերից։ Առավել բազմազան է առաջային բլթի դերը, նրա բնականոն ֆունկցիայով են պայմանավորվոծ օրգանիզմի աճն ու բազմացումը, նաև ածխաջրային, հանքային, ճարպային և սպիտակուցային փոխանակությունները։
Պրոլակտին հորմոնը արտադրվում է ադենոհիպոֆիզում /հիպոֆիզի առաջային բլթում/ ։ Նորմալ պայմաններում նա ապահովում է կնոջ կաթնարտադրությունը։ Պրոլակտինի քանակի բարձրացումը կարող է առաջացնել՝ էրեկտիլ դիսֆունկցիա, լիբիդոյի /սեռական ցանկության/ իջեցում, կնոջ մոտ խանգարվում է դաշտանային ցիկլը, որն իր հերթին կարող է անպտղության պատճառ լինել:
Պրոլակտինի բարձր մակարդակը կարող է լինել՝ հիպոֆիզի ադենոմայի հետևանք, նաև վահանաձև գեղձի թերի աշխատանքի, ծանր երիկամային և լյարդային անբավարաության, անորեքսիայի/նյարդային/, և որպես որոշակի դեղորայքի կողմնակի էֆֆեկտ։
Հիպոֆիզի ադենոմաները լինում են մակրո և միկրո տեսակի/ ըստ չափի/, վիրահատական և կոնսերվատիվ բուժում պահանջող, հիմնականում բարորակ են։