Մենք փորձում ենք 2 ոլորտների լավ կողմերը օգտագործել ի շահ մեր հիվանդների:

Էնդովասկուլյար վիրահատության ժամանակ երբեմն ստիպված ենք լինում անցնել բաց վիրահատության:
🔹Ինչպես դասական անոթային վիրաբուժությունը, այնպես էլ էնդովասկուլյարը հավասարապես զբաղվում են երակային և զարկերակային պաթոլոգիաներով:
✔Սակայն իմ կարծիքով լավագույն արդյունք լինում է այն ժամանակ, երբ այս 2 մեթոդները միասին են կիրառվում:
📌Էնդովասկուլյար վիրահատության ժամանակ երբեմն անցնում ենք բաց վիրահատության: Սակայն այդ դեպքերում առաջին հերթին հաշվի ենք առնում հիվանդի ընդհանուր վիճակը, ուղեկցող հիվանդությունները:
Սովորաբար էնդովասկուլյար վիրահատության գնում ենք այն դեպքում, երբ պացիենտին անեսթեզիա չի կարելի, հակացուցված է մեծ քանակի արյուն կորցնելը: Իսկ բաց վիրահատության անցնում ենք այն ժամանակ, երբ էնդովասկուլյար վիրահատությունը չի ստացվում:
✅Մենք փորձում ենք 2 ոլորտների լավ կողմերը օգտագործել ի շահ մեր հիվանդների:



Առողջապահական համակարգ