ՎԱՀԱՆԱԳԵՂՁԻ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ
Ըստ վիճակագրության՝ վահանաձև գեղձի հանգույցները տղամարդկանց շրջանում 10 անգամ քիչ են հանդիպում, քան կանանց շրջանում:
Չարորակ պրոցեսը երկու սեռերի շրջանում էլ հանդիպում է գրեթե նույն հաճախականությամբ: Դա վկայում է այն մասին, որ, ի տարբերություն կանանց, տղամարդկանց դեպքում վահանաձև գեղձի հանգույցների չարորակ տեսակը գերակշռում է:
Բժշկին վաղ դիմելը և սեփական անձի հանդեպ գրագետ խնամքը՝ արդյունավետ են դարձնում տղամարդկանց ՎԳ-ի քաղցկեղի վաղ ախտորոշումը և հետագա բուժման համապատասխան և արդյունավետ կազմակերպումը: