ԿԻՍՏԱՆԵՐ և ՊՈԼԻՊՆԵՐ. ի՞նչ է հարկավոր իմանալ Դիմածնոտային վիրաբույժ Ռադիկ Դալլաքյան

Կիստաները հիմնականում տեղակայված են լինում հարքթային խոռոչներում, կարող են լինել նաև ծնոտի հաստության մեջ: Հիմնականում առաջանում են, երբ փակվում է վերծնոտային ծոցից դեպի քթի խոռոչի անցուղի տանող բնական բացվածքը:
• Հաճախ առաջացող, տանջող գլխացավ,
• Գլխապտույտ,
• Շնչառության խանգարումներ,
• Գիտակցության մթագնում
• Թուլություն,
• Թթվածնային քաղց:
Այս ամենի հետևանքով տուժում է մարդու կյանքի որակը:
Պոլիպների առաջացման պատճառը դեռևս պարզ չէ, դրանց բուժումը առանձնահատուկ է: Մինչ վիրահատությունն ու վիրահատությունից հետո պարտադիր պահանջվում է հորմոնալ թերապիա:
Պոլիպների առկայության ախտանշանները հիմնականում նույնն են, ինչ կիստաների դեպքում.
• Գլխացավ,
• Գլխապտույտ,
• Շնչառության խանգարում,
• Գիտակցության մթագնում և այլն:

Կիստաների ու պոլիպների վիրահատության համար տարիքային սահմանափակում չկա, եթե չկան առանձնահատուկ սոմատիկ խնդիրներ կամ վիրահատական հակացուցումներ: Վիրահատությունը, միանշանակ, ցանկալի է կատարել, քանի որ դրանց առաջացրած խնդիրներն ազդում են մարդու կյանքի որակի վրա: