Y Logo
ՀԱՅՄՈՐԻՏԻ ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ԲՈՒԺՈՒՄ. «Արթմեդ» ԲՎԿ փոխտնօրեն, ԼՕՌ հիվանդությունների ծառայության ղեկավար՝ Արայիկ Դավիթբեկի Ղարիբյան

ՀԱՅՄՈՐԻՏԻ ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ԲՈՒԺՈՒՄ. «Արթմեդ» ԲՎԿ փոխտնօրեն, ԼՕՌ հիվանդությունների ծառայության ղեկավար՝ Արայիկ Դավիթբեկի Ղարիբյան

Հայմորիտը հայմորյան խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է, որը առաջանում է վիրուսային սուր շնչառական հիվանդությունների, խեցիների մեծացման, միջնապատի ծռվածության, ալերգիկ ռինիտների կամ պոլիպոզների պատճառով, երբ փակվում է հայմորյան խոռոչների արտահոսքը, արտադրությունը կուտակվում է խոռոչներում, վերածվում թարախի, առաջացնում բորբոքում։
Հայմորիտը ուղեկցվում է մշտական գլխացավով ու հոտի և համի զգացողության բացակայությամբ։ Հետաձգել բուժումը չի կարելի ոչ միայն, որովհետև այն տհաճություն է պատճառում առօրյայում, այլև որ կարող է բորբոքել հարակից օրգանները՝ աչքեր, ականջներ, առաջացնել մինինգիտ։
Հայմորիտի բուժումը կատարվում է էնդոսկոպիկ միջամտությամբ, վերացվում են օդակրության խոչընդոտները (միջնապատի ուղղում կամ խեցիների այրում ու կրճատում), թարախը մաքրվում է յամիկ-կաթետրով կամ լվացումներով և նշանակվում է դեղորայքային բուժում։
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5