Պաթոլոգիանան կոտրվածքը ոսկրի կոտրվածքն է ոչ համապատասխան տրավմայից: Կոտրվածքների պատճառ հանդիսանում է ոչ թե տրավման, այլ ոսկրի որակական փոփոխությունը: Ավելի հաճախ պատահում է տարիքով մարդկանց մոտ՝ օստեոպորոզի հետևանքով, երբ կոտրվում է ազդրի վզիկը: Բարորակ ուռուցքների հետևանով դա կարող է պատահել նաև երեխաների մոտ:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ.
Եթե առկա է պաթոլոգիական կոտրվածքի վտանգ ուռուցքի պատճառով, դրանով պետք է զբաղվի միայն մեծ փորձ ունեցող
օրթոպեդը: Երբեմն կարիք չկա մեծ վիրահատություն անել: Պարզապես ոսկրի մեջ «պատուհան» է բացվում, և հեղուկը, որն արտադրվում է, այլևս չի հասցնում վերածվել ուռուցքի, ներծծվում է փափուկ հյուսվածքների մեջ և նույնիսկ օգուտ է տալիս՝ դրա հաշվին պնդանում են ոսկրերի պատերը: