Մարզերում գտնվող հիվանդանոցները որոշ դեպքերում անգամ նյութատեխնիկական անհրաժեշտ հագեցվածության պայմաններում չունեն համապատասխան բժշկական կադրեր, աշխատող բժիշկներն էլ հաճախ որակավորման ու վերապատրաստման կարիք ունեն:
Խնդիրը քիչ թե շատ լուծված է Շիրակի մարզում: Երկրաշարժից հետո այստեղ կառուցվեցին մի քանի բժշկական կենտրոններ, որոնք համալրվեցին ժամանակակից բժշկական սարքավորումներով ու անհրաժեշտ կադրերով: Այդ կենտրոնները ստանձնեցին աղետի գոտու բնակչության բուժսպասարկման առաքելությունը: Դրանցից մեկն էլ Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցն է, որը տարիներ շարունակ սպասարկել է ոչ միայն Շիրակի, այլև հարակից մարզերի և Ջավախքի ու Ռուսաստանի մեր հայրենակիցներին, ընդ որում` երկար ժամանակ բարեգործական հիմունքներով: Մեր զրուցակիցը «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցի բուժական մասի փոխտնօրեն, օտորինոլարինգոլոգ և պլաստիկ վիրաբույժ Տիգրան Մինասի Տոնականյանն է:
-Հայտնի է, որ մարզում գտնվող հիվանդանոցները սովորաբար ունենում են նյութատեխնիկական և կադրային հագեցվածության խնդիրներ: Ինչպե՞ս է այդ խնդիրը լուծվում Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում:
-Գյումրուց 30 կմ հեռավորության վրա գտնվող մեր հիվանդանոցը կառուցվել է երկրաշարժից հետո` 1991 թ.: Նախագծվել է և ֆինանսավորվել Հռոմի պապի` Հովհաննես Պողոս 2-րդի կողմից: Ի սկզբանե հիվանդանոցի նյութատեխնիկական բազան արդիական ու եվրոպական չափանիշներին համապատասխան է եղել: Բացի այդ այստեղ հիմնականում աշխատում են Երևանից, Գյումրուց, Ջավախքից Աշոցք տեղափոխված մասնագետներ, որոնք ունեն բարձր որակավորում իտալական բժշկական կենտրոնների հետ ունեցած մշտական համագործակցության շնորհիվ: Փորձի փոխանակման ու վերապատրաստման ծրագրերը Իտալիայում ու Հայաստանում իրականացնում ենք հիվանդանոցի բացման օրվանից: «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցն առաջինն էր Երևանից դուրս, որ 15 տարի առաջ սկսեց լապարասկոպիկ վիրահատություններ կատարել: Ընդհանրապես Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում բարձր մակարդակով կատարվում են վիրաբուժական բոլոր տեսակի վիրահատությունները` հատկապես որովայնային, նաև մանկաբարձագինեկոլոգիական, քիթ-կոկորդի, անգամ քթի և ականջի պլաստիկ վիրահատությունները:
-Հիվանդանոցը սպասարկում է միայն Շիրակի՞ մարզի բնակչությանը:
-Իհարկե ոչ: 100 մահճակալանոց հիվանդանոցը գտնվում է Հայաստան-Վրաստան սահմանին շատ մոտ` տարածքային առումով շատ կարևոր տեղում. հարակից է Ջավախքին, որտեղ ապրում են 80 000-ից ավելի հայեր: Քանի որ այս սահմանամերձ բնակավայրերը հեռու են վրացական բժշկական կենտրոններից, տեղի հայերը հիմնականում դիմում են մեզ: Գյումրու բժշկական կենտրոնը ու Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցը կոտրել են կարծրատիպը, թե մարզերում չեն վստահում տեղի բժշկական հաստատություններին, ձգտում են բուժվել մայրաքաղաքում: Մարզի բնակիչները, նաև հարակից մարզերի բնակիչները գալիս են բուժվելու մեզ մոտ, քանի որ ոչ միայն ավելի մատչելի է (վերջին տարիներին հիվանդանոցը ֆինանսական դժվարությունների պատճառով անցել է վճարովի բուժման համակարգին` բավական մատչելի գներով), այլ նաև կան անհրաժեշտ որակավորում ունեցող բարձրակարգ մասնագետներ։
-Ի՞նչ առավելություններ է տալիս Իտալիայի հետ համագործակցությունը:
-Առաջին հերթին այն ընձեռում է եվրոպական բժշկական փորձին ինտեգրվելու հնարավորություն: 1991թ.` երբ Հայաստանը դեռ ԽՄ մաս էր կազմում, մեր անձնակազմը արդեն ծանոթանում էր եվրոպական ստանդարտներին, սարքավորումներին ու տեխնոլոգիաներին: Հետագայում այդ շփումներն ավելի ինտենսիվ դարձան: Այս տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ կոնֆերանսների և վերապատրաստումներ անցել Իտալիայում: Դրանց շնորհիվ մասնագիտացել եմ նաև քթի և ականջի պլաստիկ վիրաբուժության մեջ: Ի դեպ, Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոց քթի և ականջի ձևի շտկման համար դիմում են ոչ միայն հայաստանաբնակ և ջավախաբնակ հայերը, այլև Ռուսաստանում և այլ օտար երկրներում ապրող մեր հայրենակիցները, ովքեր, իմանալով մեր փորձի մասին, գալիս ու վիրահատվում են հենց մեր հիվանդանոցում: Իսկ հեռու ապրող հիվանդների հետ խորհրդատվությունը կատարում ենք համացանցով: Նրանց ուղարկած լուսանկարներով մոդելավորում ենք ապագա տեսքը, պացիենտը մի քանի տարբերակից ընտրում է մեկը, նշանակվում է վիրահատության օրը:
-Մի՞թե մարզում էլ է մեծացել պլաստիկ վիրահատությունների պահանջարկը:
-Հատկապես վերջին տարիների՝ այո: Եթե նախկինում հիմնականում աղջիկներն էին վիրահատում, հիմա գրեթե 50-50 տոկոսային հարաբերություն է: Դիմում են նաև տղամարդիկ` ինչպես միջնապատի ծռության, այնպես էլ արտաքին ձևի շտկման համար:
-Դուք միայն Աշոցքում չէ, որ աշխատում եք: Դժվար չէ՞ համատեղել աշխատանքը Երևանում և Աշոցքում:
-Դժվար է, իհարկե: Արդեն մոտ 15 տարի է, ինչ համատեղ աշխատում եմ թե՛ Երևանում ու թե՛ Աշոցքում: Ամսվա առաջին կեսը լինում եմ «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում, իսկ մնացած կեսը Երևանի «Նյու-մեդե կլինիկայում (նախկին Ուրոլոգիայի կենտրոնում): Չպետք է անտեսել մարզերը: Յուրաքանչյուր բժիշկ իր գործունեության որոշակի հատվածը պետք է նվիրի մարզային բուժօգնությանը` գիտակցելով իր իրական կոչումն ու առաքելությունը կյանքում` նվիրել առողջություն և կյանք:
«Երևակ» . «Առողջապահական համակարգ»
2018-04-15
Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը: Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:
Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։
Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։ Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։ Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։ Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։ Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:
Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան
Եթե ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան