Կարևորելով ժամանակին, հիվանդության սկզբնական, վաղ փուլում բժիշկ-ուռուցքաբանին դիմելու անհրաժեշտությունը, ուզում ենք ներկայացնել Արթմեդ բվկ վիրաբույժ, ուռուցքաբան, բ.գ.թ. Գագիկ Թունյանին դիմած կլինիկական դեպքերից մեկը, առավել տեսանելի, հասկանալու համար «Ինչպես չի կարելի մարմնում աճեցնել ուռուցքը»։
Ըստ հիվանդի խոսքերի, մոտ 10 տարի գոյացությունը իրեն չի խանգարել։ Դիմել էր բժշկի ուռուցքից առատ արյունահոսության և ծանր նեխած հոտով բորբոքումից հետո միայն։ Մոտ 2 շաբաթ անց հիվանդն արմատական վիրահատությամբ գոյացության (դերմատոֆիբրոսարկոմայի) հեռացումից և առաջացած մաշկային հսկա չափերով դեֆեկտի (25x25 սմ) առաջնային ազատ պլաստիկայից հետո դուրս է գրվել ընդհանուր վիրաբուժության բաժանմունքից։
Առաջ
Վիրահատությունից հետո
Փափուկ հյուսվածքներում (ենթամաշկ, մկանային, շարակցական, ճարպային և այլն) առաջացած նորագոյացությունները (ֆիբրոմա, լիպոմա, միոմա, սարկոմա և այլն) լինում են բարորակ և չարորակ։ Հանդիպում են մոտ 2% ուռուցքով հիվանդների մոտ, որոնցից մոտ 10%-ը չարորակ բնույթի են, ագրեսիվ աճով, կյանքին սպառնացող մեծ վտանգներով։
Փափուկ հյուսվածքների ուռուցքների վաղ ախտորոշումը և արմատական բուժումը կարևոր է և նշանակալի բժիշկների համար։ Բացասական գործոններից թե որոնք են ազդում փափուկ հյուսվածքների բարորակ կամ չարորակ ուռուցքների առաջացմանը, ներկայումս դեռ վերջնական հստակեցված չէ: Առավել կապված են
Փափուկ հյուսվածքների գոյացությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում է վիրաբույժը, ցանկալի է ուռուցքաբանը, ընդգրկելով այլ մասնագետների։ Կարևոր նշանակություն է տրվում լաբորատոր գործիքային հետազոտություններին (սոնոգրաֆիա, ՄՌՏ, ՊԷՏ), բջջաբանական և հյուսվածքաբանական քննություններին։ Բացարձակապես վերջինների հիման վրա է հաստատվում ուռուցքի տեսակը, ագրեսիվության աստիճանը, և ձևակերպվում հիվանդության վարման հետագա տակտիկան, առավել էֆեկտիվ բուժման սխեման, որը կբերի առողջացման, կյանքի որակի բարելավման։
Բարորակ և չարորակ փափուկ հյուսվածքների ուռուցքների բուժումը արմատապես տարբերվում են միմյանցից։ Բարորակ ուռուցքները դինամիկայում կարող են հսկվել կամ ուղղակի հեռացվել (այդ թվում կոսմետիկ նկատառումներով)` ավարտելով բուժումը։ Չարորակ փափուկ հյուսվածքների ուռուցքների դեպքում հաճախ բավարարվել վիրահատական բուժմամբ` հնարավոր չէ։
Բժիշկ Գագիկ Թունյանը ներկայացնում է հիվանդությունից ազատվելու հիմնական բուժական մեթոդիկաները.
Պրոգնոստիկ առումով առավել արդյունավետ է վաղ, սկզբնական փուլում հայտնաբերված, բարձր դիֆերենցված ուռուցքների բուժումը։
Վիրահատական բուժումն ապահովում է մինչև 80% բուժելիություն։
Մոտ 20% դեպքերում հնարավոր է հիվանդության կրկնվելիություն (ռեցիդիվ) տեղային կամ տարածվածություն այլ օրգան-համակարգերում ուռուցքային օջախների առաջացում (մետաստազ)` վատ պրոգնոզով։
Բժշկի դիմե’ք ժամանակին, ստացե’ք բարձր մասնագիտական բուժօգնություն և ապրե'ք առողջ։
2023-01-27