ՄԻՆԻ ՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ՇՈՒՆՏԱՎՈՐՈՒՄ. ավելի նոր և ժամանակակից բարիատրիկ վիրահատություն

Մինի շունտավորումը համեմատաբար ավելի նոր և ժամանակակից բարիատրիկ վիրահատություն է։ Այս վիրահատությունը իր մեջ համակցում է ստամոքսի երկայնակի մասնահատման և ստամոքսի դասական շունտավորաման առավելությունները։


✅Վիրահատությունը ունի ազդեցության երկու մեխանիզմ՝
• ծավալային առումով սահմանափակող և
• հիպաբսորբցիոն՝ ընդունված արդեն իսկ ոչ մեծ ծավալի սննդի մարսումը և ներծծումը սահմանափակող բաղադրիչներ։
Վիրահատության միջոցով մի կողմից ձևավորվում է նեղ, երկար, խողովակաձև մինիստամոքս ինչը անջատվում է հիմնական ստամոքսից առանց վերջինս հեռացնելու, իսկ մյուս կողմից մարսողությունից անջատվում, շունտավորվում է հիմնական ստամոքսը, տասներկումատնյա աղին և աղիճ աղու սկզբնահատվածը՝ 180-300 սմ, որտեղ շատ ակտիվ ներծծվում են ածխաջրերը և ճարպերը։
Փաստեր վիրահատության մասին՝
👉🏻Վիրահատությունը կատարվոում է լապարասկոպիկ եղանակով
👉🏻Անզգայացման տեսակը ՝ ընդհանուր անզգայացում
👉🏻Տևողությունը 1-2,5 ժամ
👉🏻Հիվանդանոցում անցկացվող ժամանակահատվածը` միջինը 2-3 օր։
👉🏻Հետվիրահատական հանգստի ժամանակահատվածը սովորաբար 2 շաբաթ
👉🏻Սպասվող զանգվածի կորուստը` 18-24 ամիսների ընթացքում մոտ 80 % ավելորդ զանգվածից։
Առավելությունները՝
☑️Հնարավորություն է տալիս կորցնել նույնքան և անգամ ավելի շատ քաշ, որքան դասական շունտավորման ժամանակ,
☑️Ապահովում է առավել արտահայտված մետաբոլիկ ազդեցություն և դիաբետի կարգավորում դեպքերի գերակշիռ մեծամասնությունում,
☑️Ունի բարդությունների ցածր ռիսկ։
☑️Կորցրած զանգվածի վերադարձի հավանականությունը մինիմալ է։
‼️ Հնարավոր է վիտամինների և միկրոէլեմենտների անբավարար յուրացում (D, B12, Fe, Ca և այլն), կարող է առաջացնել դեմպինգ սինդրոմ և պահանջում է վիտամինների և միկրոէլեմենտների ամենօրյա ընդունում։
‼️ Դարձելիությունը՝ դարձելի է։
‼️ Ի տարբերություն ստամոքսի երկայնակի մասնահատման ստամոքսից որևէ հատված չի հեռացվում‼️ և անհրաժեշտության դեպքում կարող է կրկին վերականգնվել ստամոքսաղիքային տրակտի ամբողջականությունը։
Ճարպակալման/մետաբոլիկ խանգարումների վիրահատական բուժման հետ կապված հարցերի, խորհրդատվության և վիրահատական բուժման համար կարող եք դիմել Ընդհանուր և լապարասկոպիկ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, ուռուցքաբան, Սլավմեդ ԲԿ–ի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Լևոն Նիկիտայի Գրիգորյանին:




ԻՄ ԲԺԻՇԿԸ