Y Logo
Պրոլակտինի դերը կնոջ օրգանիզմում

Պրոլակտինի դերը կնոջ օրգանիզմում

   Պրոլակտինի օգնությամբ ձևավորվում և մեծանում է կուրծքը (հորմոնը պատասխանատու է նաև ծորանների զարգացման համար), կաթ է արտադրվում երեխայի ծնվելուց հետո։
   Հղիության ընթացքում պրոլակտինի մակարդակը բարձրանում է։ Սա նորմալ գործընթաց է։ Ծննդաբերությունից հետո, կրծքով կերակրման ժամանակ, այն մնում է բարձր (թեև, իհարկե, ընկնում է հղիության համեմատ):
   Սա բացատրում է կրծքով կերակրման ժամանակ հղիության շատ ցածր հավանականությունը:

Պարբերաբար պրոլակտինը կարող է բարձրանալ արյան մեջ, և դա պարտադիր չէ, որ վկայի մարմնում լուրջ խնդիրների մասին։ Հորմոնի մակարդակը կարող է տատանվել հուզական սթրեսի, որոշակի դեղամիջոցների ընդունման և այլ արտաքին գործոնների պատճառով:
Բարձ պրոլակտինը կարող է հանգեցնել՝ 


ցիկլի խանգարումների մինչև դաշտանի դադարեցում;

տեսողության խնդիրների /հիպոֆիզի ադենոմայի դեպքում/

կաթնարտադրություն կաթնագեղձերից;

գլխացավերի;

սեռական ցանկության նվազման;

քաշի ավելացման․․․

Էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյան
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5