Բորբոքային ռեւմատոլոգիական հիվանդությունները հիմնականում առաջանում են գերգռգռված, ոչ ճիշտ աշխատող իմունային համակարգի պատճառով:
Բայց կան նաև արտաքին գործոններ, որ կարող են նպաստել ռեւմատոլոգիական հիվանդությունների զարգացմանը:
Օրինակ գայլախտի զարգացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, ծխելը նպաստում ռեւմատոիդ առթրիտի զարգացմանը: Ռեւմատոլոգիական հիվանդությունների առաջացմանը կարող են նպաստել նաեւ արդյունաբերական թույները, դեղորայքը, վիրուսները, երբեմն անգամ շատ սպիտակուցային սնունդը եւ այլն:
Բայց ասել, որ դրանք են ռեւմատոլոգիական հիվանդություններին զարգացման հիմնական պատճառները, մենք չենք կարող: