Լապարասկոպիկ ցիստէկտոմիա` միզապարկի քաղցկեղի դեպքում
Արթմեդ ԲԿ Ուրոլոգիական թիմը ներդնում է լապարոսկոպիկ վիրահատությունները ուրոլոգիայում, որոնց մեջ լապարասկոպիկ վիրահատություններ երիկամների, շագանակագեղձի, միզապարկի խնդիրների դեպքում։
Լապարասկոպիկ ցիստէկտոմիա` սա միզապարկի հեռացումն է լապարասկոպիկ եղանակով, որն ունի մի շարք առավելություններ բաց վիրահատության նկատմամբ։ Այն ավելի քիչ տրավմատիկ և նվազ ինվազիվ մեթոդ է, արյան կորուստը ավելի քիչ է, հետվիրահատական և
անհրաժեշտ նյարդային և անոթային խրձերը պահպանվում են։
Ավելի լավ կարելի է պահպանել սֆինկտորները, որոնք կարող են ծառայել միզապահության համար։
Պահպանվում է էրեկտիլ ֆունկցիան։
Միջամտության ժամանակ 3-4 սմ անցքերով հատուկ գործիքների միջոցով իրականացվում է վիրահատությունը և 1.5 սմ անցքով տելեսկոպի միջոցով հսկվում է վիրահատության դաշտը։
Հետվիրահատական շրջանում սպի գրեթե չի մնում, և որովայնի առաջային պատը պահպանում է իր բնական տեսքը։
Վերջին 6 ամսվա ընթացքում մենք կատարել ենք շուրջ 1 տասնյակ վիրահատություններ, որոնց ընթացքում ի ուրախություն մեզ և մեր պացիենտների, մենք չենք ունեցել որևէ բարդություն, որը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ լապարասկոպիկ ցիստէկտոմիան ավելի նախընտրելի և գերադասելի է, քան միզապարկի հեռացումը բաց եղանակով։