Y Logo
Արդ­յու­նա­վետ ծրա­գիր հի­պեր­տո­նիկ հի­վանդ­նե­րի հա­մար

Արդ­յու­նա­վետ ծրա­գիր հի­պեր­տո­նիկ հի­վանդ­նե­րի հա­մար

Ըստ մասնագետի հաշվարկների՝ Հայաստանում 1 բժիշկ-սրտաբանը պետք է բուժի մոտավորապես 2000 հիպերտոնիկ հիվանդի: Նման իրավիճակը վերահսկելի դարձնելու և համակարգը կայացնելու համար անհրաժեշտ է կառուցողական և արդյունավետ  մեխանիզմներ մշակել: Մանրամասները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի վարիչ Լևոն Քոչարյանի հետ զրույցում:

- Ձեր ոլորտի մասնագետները հաճախ են ասում, որ սրտաբանությունը վերջին տասնամյակում Հայաստանում լուրջ առաջխաղացում է ապրում: Ինչո՞վ եք պայմանավորում այդ առաջխաղացումը

-Ես կասեի՝ մեծ առաջխաղացում կա, և դա պայմանավորված է առաջին հերթին ինֆորմացիայի ազատությամբ՝ ինտերնետային կապ, գրականություն, հաշված վայրկյաններում մեզ հասնող նորարարություններ: Երկրորդ հանգամանքը արտերկրում փորձ ձեռք բերելու, տեսնելու, շփվելու ու սովորածը մեզ մոտ կիրառելու հետ է կապված, ինչի հնարավորությունը նախկինում քչերն ունեին: Երրորդ պատճառն էլ երևի սրտաբանական ոլորտում ճիշտ քայլեր, նեդրումներ անելն է: Իսկ թե ինչու է հենց սրտաբանության ոլորտը զարգանում, պատճառը շատ պարզ է: Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սրտանոթային հիվանդությունները հիվանդացության և մահացության ցուցանիշով առաջին տեղում են շարունակում մնալ: Բնականաբար այս ամենը կանխարգելելու և ոլորտը կանոնակարգելու անհրաժեշտություն է առաջ գալիս: 20 տարի առաջ Հայաստանում ինվազիվ սրտաբանական երկու կենտրոններ կային ընդամենը, իսկ այսօր արդեն 10-ից ավելի են: Բացի այդ, մենք հրաշալի կադրեր ունենք, որոնցից շատերը դրսում են վերապատրաստվել: 

-Բայց մյուս կողմից չենք կարող չնկատել, որ սրտանոթային հիվանդություններից մահացությունների թիվը տարեցտարի աշխարհում և Հայաստանում աճում է: Ինչու՞: 

-Այո, դուք ճիշտ եք: Կոնկրետ մեր երկրի պես անցումային փուլում գտնվող երկրների համար որպես պատճառներ շարունակում են մնալ սթրեսը, էկոլոգիական խնդիրները, վատորակ սնունդը, դեղորայք գնելու համար անհրաժեշտ գումարի բացակայությունը,  ոչ առողջ ապրելակերպը: Սրտանոթային հիվանդությունները և դրանցից մահացության դեպքերը աստիճանաբար երիտասարդանում են, ինչը ևս լուրջ խնդիր է այսօր: 

-Հիվանդությունները բուժելն ավելի դժվար է, քան դրանք կանխարգելելը: Պետական կանխարգելիչ ի՞նչ ծրագրեր են իրականացվում և Դուք՝ որպես սրտաբան, ինչպիսի՞ն եք տեսնում այդ ուղղությամբ պետություն-ոլորտ համագործակցությունը:

-Կանխարգելիչ բազմազան ծրագրեր են իրականացվում՝ անվճար հետազոտություններ, պոլիկլինիկական ծառայություններ, պայքար ծխելու դեմ, առողջ ապրելակերպի քարոզարշավ և այլն: Բայց խնդիրն իր ողջ բարդությամբ շարունակում է մնալ, և մահացությունների թիվն էլ շարունակում է աճել: Ես մասնավորապես կուզեի խոսել այն գործոնների մասին, որոնք հանգեցնում են հիվանդության ու նաև մահվան: Բարձր խոլեստերինը, շաքարային դիաբետը, գիրությունը, ծխելը, ոչ առողջ ապրելակերպը իհարկե այդ գործոնների թվում են, բայց առաջին տեղում շարունակում է մնալ զարկերակային հիպերտենզիան՝ բարձր զարկերակային ճնշումը: Ու դա այն պայմաններում, երբ հիվանդի զարկերակային բարձր ճնշումը հաշված րոպեների, ժամերի կամ մեկ օրվա ընթացքում իջեցնելը բժշկի համար դժվար գործ չէ: Հարցն այն է, որ բարձր ճնշումը կարգավորող դեղերի ու պրեպարատների պակաս չկա. դեղագործական ընկերությունների միջև լուրջ մրցակցություն կա այդ հարցում: Բայց որոշիչ գործոնն ու բարդությունը ճնշման թիրախային թվերը  վերահսկողության տակ պահելն է: Մեծահասակների շրջանում հիվանդների շատ փոքր տոկոսը գիտե, որ ինքը բարձր զարկերակային ճնշում ունի: Եթե մեր 3 միլիոնանոց բնակչության մոտ 30-40 տոկոսը տառապում է զարկերակային ճնշման բարձրացմամբ, ապա նրանց միայն 50 տոկոսն է տեղյակ, որ ճնշում ունի, դեղորայք օգտագործում է այդ 50 տոկոսի ուղիղ կեսը և միայն 10 տոկոսն է, որ վերահսկվում է: Ճնշման ապարատները հասանելի են բոլորին, բայց մարդիկ չեն սիրում պարբերաբար չափել իրենց ճնշումը: Իսկ նրանք, ովքեր տեղյակ են իրենց վիճակին, չեն սիրում կանոնավոր դեղորայք օգտագործել, խմում են դեղը միայն այն ժամանակ, երբ իրենց վատ են զգում: Իհարկե խնդրի ֆինանսական կողմն էլ կարող է իր ազդեցությունը ունենալ: Բացի այդ, դեղերի երկարատև օգտագործումը բերում է դրանց էֆեկտիվության նվազման կամ հարակից ազդեցությունների: Ընդ որում, պատկերը շատ չի տարբերվում նաև ամենազարգացած երկրներում. Եվրոպայում հիվանդների մոտ 30-40%-ի ճնշումն է վերահսկվում, այն դեպքում երբ բոլոր հիպերտոնիկ հիվանդները պիտի անընդհատ հսկողության տակ լինեն: Եթե միջին մոտավոր հաշվարկով վերցնենք՝ Հայաստանում կա 600 հազար հիպերտոնիկ հիվանդ, ապա սրտաբանների թիվը չի գերազանցում 300-ը: Ինչպե՞ս պիտի այդ 300 սրտաբանները կարողանան վերահսկել այդ 600 հազարին: Պատկերացրեք ինչ տեղի կունենա, երբ այդ հիվանդներից ամեն մեկն իրեն վատ զգալու դեպքում օրվա և գիշերվա ցանկացած ժամի զանգի իր բժշկին: Արդյո՞ք տվյալ սրտաբանն իր ասենք 2000 հիվանդներին կարող է անուն առ անուն, հիվանդության պատմություն առ պատմություն, նշանակում առ նշանակում հիշել և անընդհատ հետևել նրանց ինքնազգացողությանը: Իհարկե ոչ: Եվ սա ամբողջ աշխարհում է գլոբալ խնդիր: 

-Իսկ այդ խնդրին նոր, արդիական լուծումներ գտնել հնարավոր չէ՞:

-Հնարավոր է: Հենց դրան է ուղղված զարկերակային հիպերտենզիայով հիվանդների բուժման վերահսկումը ապահովող կենտրոնի ստեղծման համակարգչային ծրագիրը /hbp.am/, որը հնարավոր եղավ կյանքի կոչել հայ ծրագրավորողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Ծրագիրն արդեն ներկայացրել եմ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում տեղի ունեցած սրտաբանական 10-րդ համաժողովին, և այն դրական գնահատականի է արժանացել: Իսկզբանե նպատակս էր մշակել ծրագիր, որը թույլ կտա քիչ ռեսուրսով, արագ և արդյունավետ կերպով հետևել հիպերտոնիկ հիվանդի կյանքի ընթացքում առաջացած բարդություններին և նրան պահել անընդհատ վերահսկողության ներքո: Գաղափարը հետյալն է. եթե հիվանդը անցել է համապատասխան հետազոտություններ, նշանակվում է դեղորայքային բուժում, նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերվում ու նրա անձնական տվյալները, հիվանդության պատմությունը, ցուցումները մուտքագրվում են hbp.am համակարգ: Միայն իրեն հասանելի կոդով նա մուտք է գործում կայք, որտեղ ցանկացած պահի կարող է իր ճնշման տատանումների մասին նոր տվյալներ թողնել: Ծրագիրն այնպես է մտածված, որ յուրաքանչյուր հիվանդի հիվանդության հետ կապված հնարավոր կանխատեսումների և զարգացումների և ըստ այդմ անհրաժեշտ ցուցումների փաթեթ կազմվի ու տեղադրվի կայքում: Օրինակ, եթե հիվանդն ունի ճնշման տատանումներ, մուտքագրում է իր ճնշման չափման վերջին տվյալները և համապատասխան հարցաշար լրացնելուց հետո համակարգիչն ավտոմատ կերպով նրան ցուցումներ է տալիս: Այսպիսով, հիվանդը պարտավորվում է ժամանակ առ ժամանակ չափել և մուտքագրել իր ճնշման թվերը:

Ըստ այդմ, համակարգիչը նրան ցուցումներ է տալիս, իրազեկում նրա վիճակի մասին: Սակայն նշեմ նաև, որ ծրագիրը ուղղակի ավտոմատ չի գործում, այն գտնվում է բժիշկ-օպերատորի վերահսկողության ներքո՝ շուրջօրյա հերթապահության ռեժիմով: Օպերատորը հետևում է հիվանդի գործողություններին, բայց միջամտում է միայն կրիտիկական պահերին, երբ հիվանդի վիճակը անվերահսկելի է դառնում, և շտապ օգնության անհրաժեշտություն է առաջանում: Հիվանդին տրվում է հարցաշար. այն լրացնելուց հետո եթե պարզվում է, որ առկա են բարդություններ՝ կրծքավանդակում ուժեղ ցավեր, սրտխփոցներ, ճնշման կտրուկ տատանումներ, գլխապտույտ, ապա օպերատորը միջամտում է: Համակարգիչն իր ձայնային և լուսային ազդանշաններով նրան իրազեկում է առկա վտանգի մասին: Եթե հիվանդին անհրաժեշտ է լինում շտապ օգնությամբ տեղափոխել հիվանդանոց, ապա մենք կարող ենք նրա հիվանդության, ընդունած դեղերի, անցած բուժումների, ընթացիկ վիճակի մասին  ամբողջ ինֆորմացիան անմիջապես ուղարկել համապատասխան հիվանդանոց: 

-Բայց արդյո՞ք բոլոր հիվանդներն են ի վիճակի Հայաստանում օգտվել ինտերնետից: Բացի սոցիալական խնդիրներից շատերը նաև էլեկտրոնային գրագիտության խնդիր ունեն: Մանավանդ եթե այդ հիվանդները տարեց են և հաղորդակցման նոր տեխնոլոգիաներին չեն տիրապետում: 

-Կայքն ունի նաև մոբայլ տարբերակ, ունենք նաև ուղիղ կապ ապահովող հեռախոսահամար, որին մշտապես արձագանքում են օպերատորները: Եթե կան հիվանդին անհասկանալի հարցեր, որոնց պատասխանը նա համակարգչով չի կարող ստանալ, ուղիղ գծով կարող է միանալ օպերատորներին և նրանցից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը: Միայն թե արդյունավետ վերահսկման համար հիվանդը պարտավորվում է ժամանակին խմել իր դեղերը և կատարել ու մուտքագրել չափումները: Եթե հիվանդը բարեխղճորեն չի ընդունում իր դեղերը և կանոնավոր կերպով չի մուտքագրում իր ճնշման տվյալները, ապա այդպիսի հիվանդին կարող ենք հանել համակարգից՝ դադարեցնելով մեր ստանձնած պարտավորությունները նրա նկատմամբ: Ծրագիրն արդեն մեկնարկել է, դրան մասնակից դառնալու համար պետք է դիմել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի Սրտաբանության բաժանմունք: Ժամանակի ընթացքում ծրագիրն ավելի կկատարելագործվի, նոր կլինիկաներ իրենց տվյալներով կմիանան մեր տվյալների բազային, և սա կլինի ցանցային գործուն, արդյունավետ մեխանիզմ՝ վերահսկելու գրանցված հիվանդների ընթացիկ վիճակը ու բարձրացնելու հիվանդների բուժման որակը: Նման ժամանակակից մեթոդով հիվանդների վերահսկողությունը  կարող է լուրջ բեկում մտցնել սիրտ-անոթային հիվանդություններից մահացության դեպքերի քանակը նվազեցնելու հարցում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: 

-Դե ինչ, հաջող մեկնարկ մաղթենք ձեր ծրագրին և հուսանք, որ այն իսկապես կնպաստի բժիշկ-հիվանդ կապի առավել արդյունավետ իրացմանը:

 

Երևակ - Առողջապահական համակարգ

ԸՆԹԵՐՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Բացառիկ վիրահատություն Աստղիկ ԲԿ-ում. Ցուկերկանդլի ուռուցք

Աստղիկ Բժշկական կենտրոնում իրականացվել է ցուկերկանդլի ուռուցքի բացառիկ վիրահատություն կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից:Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով:Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով: Կլինիկական դեպք   Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով: Փոխանցում է Աստղիկ ԲԿ-ի կայքը:   Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանի կողմից: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի: 

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Գերմանիայի լավագույն բարիատրիկ վիրաբույժը առաջին անգամ Հայաստանում

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը Գերմանիայի Դաշնության լավագույն բարիատրիկ վիրաբույժ, Գերմանիայի Դաշնային Ազգային Ճարպակալման Գերազանցության Կենտրոնի գլխավոր մասնագետ և տնօրեն, Ֆրանկֆուրտի Համալսարանական Հիվանդանոցի վիրաբուժական ծառայոության ղեկավար պրոֆեսոր Պլամեն Ստայկովը «Աջափնյակ» Բժշկական Կենտրոնի տնօրինի հրավերքով առաջին անգամ կայցելի Երեվան, որտեղ Կենտրոնի հմուտ բարիատրիկ վիրաբուժական թիմի հետ համատեղ կկատարի մի շարք տարատեսակ բարիատրիկ վիրահատություններ։ Պրոֆեսոր Ստայկովի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք ստանալ այս հղում։ www.prof-staikov.com 25 տարվա բարիատրիկ վիրահատությունների փորձ ունեցող պրոֆեսոր Ստայկովը տարեկան կատարում է 1000 ից ավել բարիատրիկ վիրահատություններ, եվ համարվում է ճարպակալման դեմ ուղղված վիրահատություններ կատարող բացառիկ փորձ ունեցող Եվրոպայում, որի կարծիքին հաշվի են նստում մոլորակի առաջատար Կենտրոնները։ Նա հանդիսանում է բազմաթիվ նորարությունների և գյուտերի հեղինակ, նոր միջամտական եղանակների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, նրան դիմում են նույնիկս այն բարդ դեպքերում, երբ այլ բարիատրիկ վիրաբույժներ դժվարանում են կատարել վիրահատություններ, նա հանդիսանում է ոլորտի միջազգային բացառիկ էքսպերտը։

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Լապարասկոպիկ միջամտություններ Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքում

Արթմեդ ԲՎԿ Ուրոլոգիական բաժանմունքը ակտիվորեն զբաղվում է տղամարդկանց միզասեռական օրգանների վիրաբուժական հիվանդությունների և կանանց միզային օրգանների և ուղիների հիվանդությունների արդյունավետ բուժմամբ։Այս բոլոր գանգատներից հատկապես հատուկ ուշադրության է արժանի արյունամիզությունը, որի հիմնական սկզբնաղբյուրը նորագոյացություններն են միզուղիների տարբեր հատվածներում, հետևաբար չի կարելի հետաձգել բժշկին դիմելը։    Տղամարդկանց պարագայում ուրոլոգին դիմելու անհրաժեշտություն կա, երբ առկա են հատկապես հայտնի է միզասեռական օրգանների գոյացությունների և վերականգնողական միջամտություններ պահանջող խնդիրների բուժմամբ։   Մինչև հիմա մեր բաժանմունքում կատարվում էր բաց վիրահատություններ, բայց վերջին կես տարվա ընթացքում առավել ակտիվ ներդրել ենք լապարասկոպիկ վիրաբուժությունը, որը հնարավորոթյուն է  տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ քիչ տրավմատիկ եղանակով, կարճացնել հետվիրահատական շրջանը, իջեցնել հետվիրահատական բարդությունների քանակը, կանխատեսելի դարձնել արդյունքները, չունենալ արյան կորուստ։ Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառում են երիկամների, վերին միզուղիների, շագանակագեղձի և միզապարկի ուոուցքների, ինչպես նաև տարբեր վերականգողական միջամտություններ պահանջող իրավիճակների դեպքում։   Լապարասկոպիկ ժամանանակից միջամտությունները ներդնելու մեր նպատակն է ստեղծել Հայաստանում ուրոլոգիական վիրահատությունների իրականացման այն որակը, որն առկա է առաջատար երկրներոմ և հասնել նրան, որ որպեսզի ուորոլոգիական միջամտություննների կարիք ունեցող պացիենտները մի քանի անգամ ավելի մատչելի գներով Հայաստանում ստանան նույն արդյունքները, ինչը որ ստանում են արտերկրում։   Այս բաժանմունքում օնկոուրոլոգիական հիվանդություններով դիմող պացիենտները ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երկարացնում կյանքի տևողությունը, ձգալիորեն բարելավում կյանքի որակը   «Արթմեդ» ԲՎԿ ուրոլոգիական բաժանմունքումը հայտնի է նաև միզասեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների ժամանակ պահանջվող բացառիկ ռեկոնստրուկտիվ պլաստիկ միջամտություններով, այդ թվում ուրետրոպլաստիկա և միզապարկ-հեշտոցային,միզածորան-հեշտոցային խուղակների պլաստիկա այտի լորձաթաղանթի հյուսվածքներով: Դրանք ժամանակակից ու բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են կատարողական բարձր տեխնիկա ու վիրաբուժական հմտություն, որը լիարժեք առկա «Արթմեդի» ուրոլոգիական բաժանմունքում:   

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածքը երեխաների մոտ

Աճուկային ճողվածք առաջանում է, երբ որեւէ օրգան մտնում է ճողվածքի մեջ, սեղմվում է եւ չի սնուցվում:Տղաների մոտ հիմանականում օղակվում են բարակ աղիքի գալարները, աղջիկների մոտ արգանդափողը՝ ձվարանի հետ: Դա կարող է պատահել ներորովայնային ճնշման ցանկացած դեպքում ՝ բարձր ճչոց, փորկապություն, հազ և այլն:Վիրահատությունը ուշացնել պետք չէ, հակառակ դեպքում անհրաժեշտություն է առաջանում հեռացնել օղակված օրգանը կամ տվյալ հատվածը:Արաբկիր բժշկական կենտրոնի Ուրո-վիրաբուժական բաժանմունքում աճուկային ճողվածքի վիրահատության տևողությունը չի գերազանցում 15 -20 րոպեն, սակայն բարդացումների դեպքում վիրահատությունը լինում է երկու- երեք ժամ: Ալբերտ Լալազարյան

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Մի անտեսեք ականջի ցավը լողավազանից օգտվելուց հետո

Եթե ​​ձեր ականջը ցավում է լողավազանից կամ ծովում լողալուց հետո, ապա այդ ցավը պետք չէ անտեսել։ Ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ են և խոցելի վարակների նկատմամբ: Եթե ​​ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և տեղի է ունենում դրա ուռչում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի ակտիվորեն զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։ Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Այն կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։ Ինչպե՞ս դուրս բերել ջուրն ականջից Գլուխը թեքեք դեպի ուսը և նրբորեն քաշեք ձեր ականջի բլթակը Չորացրեք ականջը սրբիչով։ Կարևոր. մի փորձեք չորացնել ականջը բամբակյա փայտիկներով կամ լուցկիներով, որոնք փաթաթված են բամբակով: Այսպիսով, դուք միայն կվատացնեք այն՝ ուռած ծծումբը ներս կմղեք, կվնասեք լսողական անցուղիները։Եթե ​​չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի:Քիթ-կոկորդ-ականջաբան, բ․գ․թ․, դոցենտ Արմեն Վլադիմիրի Հայրապետյան

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5