Վերջին տարիներին վիրաբուժության մեջ լայն կիրառություն գտած լապարասկոպիկ վիրահատությունները արդեն բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը: Մեթոդը քիչ ինվազիվ է, այսինքն քիչ վնասող: Կատարվում է նուրբ, փոքր անցքերի միջոցով՝ մեծ կտրվածքների փոխարեն, որից հետո դիտվում է պացիենտի առավել արագ և հեշտ կազդուրում: Իրականացվում է միայն ընդհանուր անզգայացման (նարկոզ) պայմաններում:
Լապարասկոպիկ վիրահատություններ կատարվում են
որովայնի խոռոչի պրակտիկորեն բոլոր օրգանների և պաթոլոգիաների դեպքում:
Լապարասկոպիկ եղանակով առավել հաճախ իրականացվում են՝
լեղապարկի հեռացում՝ խոլեցիստէկտոմիա,
վիրահատություններ լեղուղիների վրա,
որդանման ելունի ("կույր աղի") հեռացում ՝ ապենդէկտոմիա,
ստամոքսի մասնահատումներ, ինչպես բորբոքային այնպես էլ ուռուցքային հիվանդությունների ժամանակ և ներկայումս շատ ավելի լայն կիրառություն ունի ճարպակալման և մետաբոլիկ խանգարումների բուժման ժամանակ՝
#sleeve_gastrectomy,
ստամոքսի շունտավորող վիրահատություններ`
#RYGB,
#OAGBբարակ աղիների մասնահատումներ
հաստ և ուղիղ աղիների մասնահատումներ և ամբողջական հեռացում
հաստ և բարակ աղիքային ստոմաների ձևավորում և դրանց վերականգնողական վիրահատություններ,
ճողվածքների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ աճուկային, պորտային, վենտրալ, հետվիրահատական, ստոծանու ճողվածքներ:
փայծաղի հեռացում,
լյարդի մասնահատումներ, պարազիտար (
#էխինոկոկ) բշտերի հեռացումներ
այլ վիրահատություներ։