Ի՞նչ է կոխլեար իմպլանտացիան

Եթե երեխայի մոտ ախտորոշվում է ծանրալսություն, ապա հետազոտվում է և նշանակվում համապատասխան բուժում:
🦻Իսկ բուժումը լսողական սարքերի կրումն է կամ կոխլեար իմպլանտացիան: Վերջինս բարդ, բայց ժամանակակից վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս լսել: Վիրահատության ժամանակ հիվանդի ներքին ականջում դրված հատուկ սարքը ձայնը վերածում է էլեկտրական ազդանշանի եւ փոխանցում լսողական նյարդին, իսկ դրսի հատվածը մեզ օգնում է ծրագրավորել և կապի մեջ լինել ներքին իմպլանտի հետ:
🦻Էլեկտրոնային սարքը ներքին ականջում տեղադրելուց հետո երեխան մեկ ամիս պետք է սպասի, որպեսզի վերքը լավանա, և միայն դրանից հետո միացնում ենք սարքը: Երեխաների դեպքում շատ կարեւոր է կոխլեար իմպլանտացիան հնարավորինս շուտ անել, որպեսզի երեխան հնարավորություն ունենա սովորել խոսել և ապրի լիարժեք կյանքով:
Իդեալական դեպքում վիրահատությունը պետք է անել կյանքի առաջին 3 տարվա ընթացքում, քանի որ հենց այդ ժամանակ է զարգանում երեխայի խոսքային կենտրոնը: Վիրահատությունից հետո երեխաների հետ աշխատում են սուրդոմանկավարժների խումբ, որոնք նրանց սովորեցնում են խոսել եւ օգնում արագ հարմարվել նոր կյանքին:



Հիվանդություն - Ախտորոշում - Բուժում