Y Logo
Առաջնային զննումն իրականացնում է թերապևտը

Առաջնային զննումն իրականացնում է թերապևտը



50-ամյա պատմության ավանդույթներով թերապևտիկ բաժանմունքում կցուցաբերեն համապատասխան պրոֆեսիոնալ բուժօգնություն


Այն հիվանդները, որոնք ունենում են անորոշ գանգատներ և ուղղորդված չեն նեղ մասնագետի մոտ, «Արամյանց» բժշկական կենտրոնում նրանց առաջնային զննումն իրականացնում է թերապևտը:
«Արամյանց» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում, որ արդեն կեսդարյա պատմություն ունի, ճշգրտորեն որոշվում են անհրաժեշտ հետազոտությունների ծավալը, ըստ անհրաժեշտության ներգրավվում են համապատասխան այլ պրոֆիլի մասնագետներ, որից հետո նշանակվում է արդյունավետ և լիարժեք բուժում: Գործում է բժշկական բարձրակարգ ծառայություն՝ ամբուլատոր մինչև աշխատանքային օրվա ավարտը և ստացիոնար պայմաններում՝ 24-ժամյա հերթապահությամբ:


Թերապևտիկ բաժանմունքում կարող են հոսպիտալացվել սիրտ-անոթային, շնչառական, մարսողական համակարգերի ախտահարումներով, թոքային պաթոլոգիաներով, ինչպես նաև էնդոկրին խնդիրներով հիվանդներ, որոնք ունեն նույնիսկ անոթային բարդություններ: Արամյանց ԲԿ-ում ցանկացած վիրահատական միջամտություն անցնող հիվանդ զննվում է թերապևտ-սրտաբանի կողմից, ըստ անհրաժեշտության՝ և հետվիրահատական շրջանում, ինչպես նաև՝ հետագայում լինելով համապատասխան մասնագետի հսկողության ներքո:

Կենտրոնը վերազնիվել և շարունակում է վերազինվել նորագույն բժշկական անհրաժեշտ տեխնիկայով:
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5