Y Logo
Ինչո՞ւ են երեխաները մատը քիթը տանում

Ինչո՞ւ են երեխաները մատը քիթը տանում



Քթի խոռոչում կեղևներ առաջանում են քթի լորձաթաղանթի դիստրոֆիկ փոփոխությունների արդյունքում:

Ավելի հաճախ այն հանդիպում է չոր, տաք կլիմայական պայմաններում ապրող երեխաների մոտ:

Նշանակություն ունի նաև տարած ինֆեկցիոն հիվանդությունները և քթի խոռոչում տարած վիրահատական միջամտությունները:


Երեխաները սովորաբար դժգոհում են քթում չորության զգացումից, կեղրների առաջացումից և գլխացավերից:

Քթի խոռոչում քորը ստիպում է երեխաներին մատով հեռացնել կեղևները, որը իր հերթին կարող է բերել քթային արյունահոսությունների:


Կեղևների հեռացումը հեշտացնելու համար հարկավոր է կաթեցննել A և D վիտամիններով ձիթապտղի յուղ: Կարելի է նաև քթի լորձաթաղանթին քսել 1% յոդ գլիցերինի լուծույթ:

Կեղևների փափկեցմանը նպաստում են նաև հիմնային յուղերով ինհալացիաները:

«Արթմեդ» ԲՎԿ փոխտնօրեն, ԼՕՌ հիվանդությունների ծառայության ղեկավար՝ Արայիկ Դավիթբեկի Ղարիբյան
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5