Արթմեդ ԲՎԿ-ն տարեցների կոտրվածնքերի արդյունավետ բուժման մեծ փորձ ունի
Օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյան
Բարձր տարիքային խմբում՝ 70+ հատկապես կանանց շրջանում առկա է լինում օստեոպարոզ հիվանդությունը: Վերջինս ոսկրերի հիվանդություն է, որի ժամանակ մեծանում է անսպասելի կոտրվածքի վտանգը:
Ազդոսկրի պրոքսիմալ հատվածում հաճախ հանդիպող կոտրվածքների պատճառը ազդոսկրի գլխիկում սնուցման խանգարումն է, որի հետևանքով ոսկրային հյուսվածքը կորցնում է ամրությունը: Այս կոտրվածքները դասվում են ծանր վնասվածքների շարքին: Դրանք ուղեկցվում են միջհյուսվածքային շրջանում արյան կորստով, որի ժամանակ լինում է ցավ, հիվանդը չի կարողանում շարժվել և ունենում վերջույթի հենման ֆունկցիայի խանգարում:
Այս դեպքում մասնագետները սկզբում ուղեկցող հիվանդություններն են առանձնացնում, ապա ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում իրականացնում վիրահատություն:
Ազդոսկրի վզիկի հատվածում կոտրվածքը գրեթե երբեք չի սերտաճում և պարտադիր պետք է կատարվի էնդոպրոթեզավորում։
Վիրահատությունից հետո հիվանդը բավականին արագ է կազդուրվում, նույնիսկ վիրահատության հաջորդ օրը հենակների կամ քայլակի օգնությամբ կարողանում է կանգնել և քայլել։