Y Logo
Ի՞նչ է հարկավոր իմանալ դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշի մասին

Ի՞նչ է հարկավոր իմանալ դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշի մասին



Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետի հաճախ հանդիպող բարդություններից մեկն է:

Այս համախտանիշի դեպքում ոտնաթաթին առաջանաում են մեռուկացման օջախներ և վերքեր, որոնք դժվար են ապաքինվում և երբեմն բերում են վերջույթի կորստի:


Օրգանիզմում գլյուկոզայի չկարգավորված փոխանակության հետևանքով սկսվում են վնասվել ստորին վերջույթների մանր ու մեծ անոթները , նյարդերը , ոսկրահոդային համակարգը։
Համախտանիշին բնորոշ են ոտնաթաթի երկարատև չլավացող վերքերը, ոտնաթաթի մանր հոդերի շարժումների սահմանափակումները, ցավը, նեկրոտիկ փոփոխությունները:


Ախտորոշման համար անհրաժեշտ են մանրակրկիտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ:
Ժամանակին դրված գրագետ ախտորոշման ու կատարված բուժման շնորհիվ կարող ենք պահպանել վերջույթի կենսունակությունը և հասնել ցանկալի արդյունքին:

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5