Ընդմիջվող կաղությունը կարող է դրսևորվել հետևյալ նշաններով, որոնք են մկանների կծկանք (սպազմ)՝ մկանի կամ դրա մի մասի հանկարծակի կծկում , ջղաձգում (ցնցում)՝ մկանների խմբի հանկարծակի կծկում, որը ուղեկցվում է ուժեղ ցավով, թմրածություն, ցավ , ծակծկոցի զգացում , թուլություն:
Սովորաբար այս սիմպտոմները զգացվում են ոտքերում և բարձրանում են վեր՝ դեպի հետույքի շրջան։ Վիճակը լավանում է կամ սիմպտոմները անհետանում են, երբ դադարեցվում են շարժումները։
Ընդմիջվող կաղությունը դեպքերի մեծամասնությունում շատ հեշտ է ախտորոշվում:
Անոթային վիրաբույժ Արամ Բադալյանը կօգնի Ձեզ արագ և լիարժեք ազատվել խնդրից: