Y Logo
Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի բուժում Արթմեդում

Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի բուժում Արթմեդում


Դյուպյուիտրենի կոնտրակտուրան (ափային ֆիբրոմատոզ), մի վիճակ է, որի ժամանակ մեկ կամ մի քանի մատները ձգվում ու մնում են մշտապես ծալված դիրքում:
Ամենից հաճախ ախտահարվում են մատնեմատը և/կամ ճկույթը, սակայն հիվանդությունը կարող է ազդել ձեռքի բոլոր մատների կամ երկու ձեռքի մատների վրա:


Այն սովորաբար սկսվում է ափի մաշկի տակ փոքր կոշտուկանման հանգուցիկների տեսքով։ Ժամանակի ընթացքում վիճակը վատթարանում է այնքան, մինչև մատներն այլևս հնարավոր չի լինում բացել-ուղղել։


Տղամարդկանց մոտ Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի հաճախականությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան կանանց մոտ: Երիտասարդ տարիքում այս հիվանդությունը բավականին հազվադեպ է հանդիպում, սակայն տարիների ընթացքում Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի դեպքերը մեծանում են։ Եթե ​​հիվանդությունն առաջանում է երիտասարդ տարիքում, ապա, որպես կանոն, նկատվում է ախտանիշների արագ առաջընթաց և հիվանդության ավելի ծանր ընթացք։


Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի բուժումը կարող է իրականացվել ինչպես պահպանողական, այնպես էլ վիրաբուժական եղանակով: Բուժման մեթոդի ընտրությունը պայմանավորված է պաթոլոգիական փոփոխությունների ծանրության աստիճանից։ Վիրահատությունն արդյունավետ է կոնտրակտուրայի ցանկացած փուլում:

Արթմեդ ԲՎԿ-ում կարող եք ազատվել այս խնդրից և վերադառնալ ձեր առօրյային:

Արթմեդ ԲՎԿ պլաստիկ վիրաբույժ Վիլեն Մկրտչյան
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5