Հայաստանը գլաուկոմայի վիրահատական նոր մեթոդների ներդրման առաջատար
Հայաստանն այն եզակի երկրներից է, որը կարող է հպարտանալ գլաուկոմայի բուժման մեջ գրանցած ձեռքբերումներով, որոնց հետ հաշվի է նստում նաև միջազգային ճանաչում ունեցող ակնաբույժների հանրությունը: Սակայն նման մակարդակի հասնելու համար երկարատև տարիների աշխատանք է իրականացվել:
Ի սկզբանե Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժականկենտրոնը կոչվել է տրախոմատոզ-գլաուկոմատոզպրոֆիլակտիկ դիսպանսեր, որը ստեղծվել է 1978թ.-ին Սերգեյ Մալայանի անմիջականնախաձեռնությամբ և գլխավորությամբ: Գլաուկոմայի վաղ ախտորոշումն ու կանխարգելումը այն տարիներին շատ էին կարևորվում, որովհետև չկային բուժման և վիրահատության արդյունավետ միջոցներ, և հիվանդությունը համարվում էր անբուժելի, որը հանգեցնում էր տեսողության կորստի: 1982 թ. գլաուկոմայի բաժանմունքն առանձնացավ: Միայն մի կարճ ժամանակահատված բաժանմունքը միավորվեց գլաուկոմատոլոգիական հանրապետականկենտրոնի հետ, և արդեն 2001 թ. մայիսից սկսեց գործել որպես առանձին բաժանմունք:
Բաժանմունքի ներկայիս վարիչ ԼիլիթԱլբերտի Ոսկանյանը այստեղ աշխատում է 1991 թվականից: Ռոջեր Հովհաննիսյանի «Հայկականակնաբուժության նախագիծ» բարեգործականկազմակերպության և Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի համագործակցության արդյունքում վերապատրաստվել է Կալիֆորնիայի համալսարանում՝ աչքի խցիկի անկյան շունտավորմամբ արվող վիրահատությունների ուղղությամբ:
Արդյունքում 2007 թվականից այդ վիրահատությունները սկսել են կատարվել նաև Հայաստանում, և մեր երկիրն՝ ի դեմս Ս.Վ. Մալայանիանվան ակնաբուժական կենտրոնի, դարձել է միակըԱՊՀ երկրներից, որտեղ հաջողությամբ կատարվումեն շունտավորմամբ գլաուկոմայիվիրահատությունները: «Այս ոլորտում միջազգային մակարդակում առկա բուժման բոլոր նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները հնարավոր եղավ ներդնել մեր բաժանմունքում,- Առողջապահական համակարգի հետ զրույցում պատմեց Լիլիթ Ոսկանյանը:
Ըստ նրա`համագործակցության և մեր բժիշկների հմտության շնորհիվ այս ծառայությունը արագ զարգացավ և այսօր առաջատար դիրք ունի ոչ միայն Հայստանում, այլև տարածաշրջանում: Դա նախևառաջ մեր արտասահմանյան գործընկերների կարծիքն է: Նրանք հաճախ են լինում մեր բաժանմունքում, հետաքրքրվում մեր փորձով: Շունտավորումը համեմատաբար նոր վիրահատական միջամտություն է ակնաբուժությունում, և բնականաբար կաևոր է փորձի փոխանակման, տարբեր բարդ դեպքերի քննարկման, մտքերի փոխանակման պրոցեսը, որը մեր բաժանմունքում անընդհատ է»:
Բուժիչ և ախտորոշիչ գերժամանակակից սարքավորումներով վերազինված բաժանմունքում դեղորայքային և լազերային միջամտություններով բուժվում և ախտորոշվում են գլաուկոմայի բոլոր տեսակները:
Սակայն բաժանմունքին համաշխարհային ճանաչում և բարձր վարկանիշ են ապահովել այն վիրահատությունները, որոնք եզակի են Հայաստանում և տարածաշրջանում.կատարակտայի և գլաուկոմայի կոմբինացվածվիրահատություններ, «Ահմեդ» փականիիմպլանտացիա, առաջնային/աչքի խցիկիշունտավորում, որը իրականացվում է աշխարհի միքանի երկրներում, մանկական և երիտասարդական(յուվենիլ) գլաուկոմայի բուժում:
«Այս բաժանմունքում արվում են բոլոր այն վիրահատությունները, որոնք արվում են զարգացած երկրների առաջատար կլինիկաներում: Իսկ որոշ ուղղություններում կատարվող գիտական աշխատանքի մակարդակով անգամ առաջ ենք մի շարք երկրներից»,-հավաստիացնում է բաժանմունքի ղեկավարը:
Առողջապահական համակարգ