Y Logo
Ե՞րբ ենք կատարում լապարասկոպիկ վիրահատություններ

Ե՞րբ ենք կատարում լապարասկոպիկ վիրահատություններ


Վերջին տարիներին վիրաբուժության մեջ լայն կիրառություն գտած լապարասկոպիկ վիրահատությունները արդեն բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը:

Մեթոդը քիչ ինվազիվ է, այսինքն քիչ վնասող: Կատարվում է նուրբ, փոքր անցքերի միջոցով՝ մեծ կտրվածքների փոխարեն, որից հետո դիտվում է պացիենտի առավել արագ և հեշտ կազդուրում: Իրականացվում է միայն ընդհանուր անզգայացման (նարկոզ) պայմաններում:


Լապարասկոպիկ վիրահատություններ կատարվում են որովայնի խոռոչի պրակտիկորեն բոլոր օրգանների և պաթոլոգիաների դեպքում:
Լապարասկոպիկ եղանակով առավել հաճախ իրականացվում են՝

* լեղապարկի հեռացում՝ խոլեցիստէկտոմիա,

* վիրահատություններ լեղուղիների վրա,
* որդանման ելունի ("կույր աղի") հեռացում ՝ ապենդէկտոմիա,
* ստամոքսի մասնահատումներ, ինչպես բորբոքային այնպես էլ ուռուցքային հիվանդությունների ժամանակ և ներկայումս շատ ավելի լայն կիրառություն ունի ճարպակալման և մետաբոլիկ խանգարումների բուժման ժամանակ՝ #sleeve_gastrectomy,
* ստամոքսի շունտավորող վիրահատություններ` #RYGB, #OAGB
* բարակ աղիների մասնահատումներ
* հաստ և ուղիղ աղիների մասնահատումներ և ամբողջական հեռացում
* հաստ և բարակ աղիքային ստոմաների ձևավորում և դրանց վերականգնողական վիրահատություններ,
* ճողվածքների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ աճուկային, պորտային, վենտրալ, հետվիրահատական, * * * * * ստոծանու ճողվածքներ,
* փայծաղի հեռացում,
* լյարդի մասնահատումներ, պարազիտար (#էխինոկոկ) բշտերի հեռացումներ
* և այլ վիրահատություներ։

Լևոն Գրիգորյան
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5