Y Logo
Առաջին բուժօգնությունը քթային արյունահոսության դեպքում

Առաջին բուժօգնությունը քթային արյունահոսության դեպքում


   Քթային արյունահոսության դեպքում անհրաժեշտ է տուժածին նստեցնել՝ խոնարհելով իրանը մի փոքր առաջ:

   Քթի ոսկրերի կամ քթի միջնապատի կոտրվածքի նշանների բացակայության դեպքում կարելի է փորձել կանգնեցնել արյունահոսությունը՝ 3-5 րոպե թեթևակի սեղմելով քթի կողմնային հատվածները դեպի միջնապատ:

   Այդ ընթացքում պետք է տուժածին խնդրել, որպեսզի շնչի բերանով և թեթևակի դեպի առաջ խոնարհի գլուխը:

   Քթի շրջանում կարելի է դնել սառցե պարկ կամ սառը ջրով թրջված կտոր՝ այն այդ վիճակում պահելով 10-20 րոպե:


Պետք է համոզվել, որ արյունահոսությունը չի շարունակվում դեպի քիթ-կոկորդային հատված. դրա համար պետք է զննել հիվանդի բերանի խոռոչը կամ խնդրել հիվանդին մի քանի անգամ թքել՝ համոզվելու համար, որ թուքը չունի արյան գույն:

   Տուժածին չի կարելի պառկեցնել հորիզոնական դիրքով կամ ուժեղ հետ տանել նրա գլուխը, քանի որ արյունը հայտնվելով ըմպանում կարող է փսխում առաջացնել:

   Եթե անկախ բոլոր ջանքերից արյունը շարունակում է ուժեղ հոսել, ապա պետք է կանչել շտապ օգնություն։

Արայիկ Ղարիբյան


Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5