Y Logo
Ռևմտոլոգիական հիվանդությունները շատ են.  մոտ 20 պաթոլոգիաներ:

Ռևմտոլոգիական հիվանդությունները շատ են. մոտ 20 պաթոլոգիաներ:



Մի խումբը համարվում են ծանր ռևմատոլոգիական հիվանդություններ:
Դրանց ժամանակ մեծ է ռիսկը ներքին օրգանների անդարձելի ախտահարումների: Դրանք են․


համակարգային կարմիր գայլախտը,


սկլերոդերմիան,


Շեգրենի հիվանդությունը,


դերմատոմիոզիտը,


համակարգային վասկուլիտները և այլն:


Ռևմատոլոգիական հիվանդությունների մյուս խումբը հոդերի
քրոնիկական բորբոքային հիվանդություններն են`


ռևմատոիդ արթրիտը,


Բեխտերևի հիվանդությունը,


պսորիատիկ արթրիտը,


պոդագրան՝ հոդատապը:
Այս դեպքերում երբեմն պատահում է, որ ներքին որևէ օրգան ախտահարվի, բայց ավելի շատ գործ ունենք հոդային ախտահարման հետ:


Երրորդ խումբը՝ համակարգային վասկուլիտներն են, որոնք համարվում են ծանր հիվանդություններ՝ ներքին օրգանների ախտահարման բարձր ռիսկով։
Այս խմբին են դասվում`


հանգուցավոր պոլիարտերիիտը,


Վեգեների գրանուլեմատոզը,


հեմորագիկ IgA-փոխկապակցված վասկուլիտը և այլն։
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5