ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՊՔ. ԱՐԹՐՈՍԿՈՊԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

❇️Ուզում եմ այսօր Ձեզ ներկայացնել մի շատ հետաքրքիր դեպք:
🤸Մեզ էր դիմել 14 տարեկան մի աղջիկ, ով պրոֆֆեսիոնալ գիմնաստ է և 2 տարի առաջ վնասվածք էր ստացել ծնկան հոդում։
Վնասվածք ստանալուց հետո կատարել են ծնկան հոդի ռենտգենագրամա, ոչ մի խնդիր չի հայտնաբերվել, բուժում չի ստացել։
🔺Շեշտեմ, որ #ռենտգենագրաման ցույց է տալիս կոտրվածքների առկայությունը, իսկ ծնկան հոդի մեջ ավելի հաճախ լինում են փափուկ հյուսվածքների, աճառների ու կապանների վնասվածքներ, որոնց դեպքում ռենտգեն հետազոտությունը ինֆորմատիվ չէ։ Այս դեպքերում պետք է կատարել կամ #սոնոգրաֆիա կամ #ՄՌՏ հետազոտություն:
Տվյալ դեպքում, սխալ հետազոտության պատճառով ծնկան հոդը ստացել է բազում վնասվածքներ, որոնք չպետք է ստանար, եթե կատարվեր ճիշտ հետազոտություն ու ախտորոշում: Ախտորոշման սխալ մեթոդի ընտրության պատճառով բաց է թողնվել վնասվածքի հայտնաբերումը:
❇️Այժմ հետազոտական նկարների միջոցով փորձեմ առավել մանրամասն Ձեզ ներկայացնել դեպքի բարդությունն ու մեր կատարած աշխատանքը։
🔷Նկար 1_ում ծնկան հոդի կողմնային ռենտգենագրամայի պատկեր է, որը կատարվել է ստացված վնասվածքից մոտ 2 տարի անց։ Քանի որ արդեն բավականին երկար ժամանակ է անցել, այդ պատճառով պոկված աճառը մեծացել է, ապա նաև մասամբ ոսկրացել և երևում է ռենտգեն նկարում։ Իսկ մեծ մասամբ դրանք չեն երևում ռենտգեն հետազոտությամբ։

🔷Նկար 2_ում հիվանդի վիրահատությունից հետո ռենտգեն նկարն է՝ պատկերված կողմնային պրոյեկցիայով։ Նկարում երևում է, որ աճառը արդեն հեռացված է:


🔷Նկար 3_ում և 4_ում հիվանդի ծնկան հոդի ՄՌՏ հետազոտության պատկերներն են։ Ծնկոսկրից վերև երևում է բավականին տարածուն գոյացություն, որը ազատ շրջում է ծնկան հոդում:



🔷Նկար 5_ում պատկերված է հիվանդի ծնկոսկրի նկարը։ Այստեղ երևում է, թե որտեղից է պոկվել աճառի կտորը և որքան վնասվածք է հասցրել այն ծնկան հոդի մեջ։


🔷Նկար 6_ում երևում է ծնկան հոդի մեջ ազատ պտտվող մարմինը՝ արթրոսկոպիայի ժամանակ տեսախցիկով մեծացրած եղանակով: Մարմինը տվյալ պահին գտնվում է ծնկան հոդի առաջնային կողմնային մակերեսի վրա։ Ի դեպ այս նույն մարմինը ՄՌՏ և ռենտգեն հետազոտությունների ժամանակ երևում էր ծնկոսկրի վերին հատվածում։


🔺Այսինքն 2 տարվա մեջ այդ կտորը պտտվել է ծնկան հոդի տարբեր հատվածներում ու վնասել աճառը
🔷Նկար 7_ում երևում է, թե ինչպես արթրոսկրոպիկ գործիքը բռնել է այդ ավելորդ աճառի կտորը և երևում է նաև նրա հեռացման պահը:
🔺Գործիքը նկարում ցուցադրված է մեծացված չափերով:

🔷Նկար 8_ում երևում է, որ աճառաոսկրային կտորը ամբողջապես հեռացվել է ծնկան հոդի մեջից արթրոսկոպիայի միջոցով։
🔺Այն ունի մոտ 2սմ×3սմ չափումներ, բավականին հաստ է, ( մոտ 5մմ ):

🔷Նկար 9_ում պատկերված է միկրոսկոպի տակ աճառային կտորի հետազոտությունը, ըստ որի ազատ կտորը ծնկային հոդի մեջ մահացած չէ և ներծծվելու փոխարեն շարունակում է կենսունակ մնալ, աճել։


🔺Այսինքն աճառի ցանկացած փոքր կտոր, որ պոկվում է ու մնում ծնկան հոդի մեջ` չի ներծծվում, այլ հակառակը` մեծանում է ու ավելանում չափերով։
📍Հասկանալի է, որ այն անպայման կարիք ունի հեռացման:
✅Պոկված աճառային կտորը մենք հեռացրինք ծնկան հոդի մեջից 2 փոքր կտրվածքի միջոցով և այժմ երեխան կարող է շարունակել իր սպորտային գործունեությունը:
🔷Ուզում եմ նշել, որ հատկապես սպորտսմենների դեպքում, ժամանակին կատարված հետազոտությունը, հիվանդության ախտորոշումն ու բուժումը շատ կարևոր է, նրանց առողջության և իհարկե հետագա գործունեությունը շարունակելու նպատակով։



ԻՄ ԲԺԻՇԿԸ