Y Logo
Ի՞ՆՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏԱԼԻՍ ՄԻԿՐՈՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ

Ի՞ՆՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏԱԼԻՍ ՄԻԿՐՈՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ

Արթմեդ բվկ Միկրովիրաբույժ, նյարդավիրաբույժ Արման Զաքարյան
Տեխնիկայի զարգացման աշխարհում ժամանակակից նյարդավիրաբուժությունը հիմնված է #միկրոնյարդավիրաբուժության վրա, որի շնորհիվ այնպիսի բարդ վիրահատությունները, ինչպիսիք են
գլխուղեղի խորանիստ հատվածների ուռուցքների հեռացումը,
զարկերակային անևրիզմաների կլիպավորումը,
արտերիովենոզ մալֆորմացիաների հեռացումը,
դարձել են իրականացվող, այն էլ մինիմալ բարդություններով:
Միկրոնյարդավիրաբուժության շնորհիվ մաքսիմալ արդյունավետ է դարձել նաև միջողնային աճառի ճողվածքների հեռացումը, որի ժամանակ հնարավոր է ոչ միայն նյարդարմատն ազատել ճողվածքի ճնշումից, այլ նաև նյարդի շուրջ փաթաթված անոթներից, որը հնարավոր չէ կատարել առանց միկրոսկոպի կիրառման:
Միկրոսկոպի օգտագործման շնորհիվ միջողնային աճառի ճողվածքների հեռացումը դարձել է ատրավմատիկ, անվնաս, մաքսիմալ արդյունավետ, հիվանդներն անմիջապես վիրահատությունից հետո ազատվում են ցավերից, քայլում են և կարող են կարճ ժամանակահատվածում դուրս գրվել հիվանդանոցից:
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4 Ad 5