ԲԱՑԱՌԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԻՇՏԻ ԱՐՈՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ
https://www.youtube.com/watch?v=rTgJt60WnjY&ab_channel=%D4%BC%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D6%80 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում անոթային վիրաբույժների Level Up թիմը Արգիշտի Արոյանի գլխավորությամբ կատարել է որովայնի աորտայի պրոթեզավորման բարդ վիրահատություն:
Բուժառուն բժշկական կենտրոն էր դիմել ողնաշարի և մեջքի ուժգին ցավերով: Մինչ այդ որոշ ժամանակ մեջքի ցավերի դեմ բուժում էր ստացել, բայց ապարդյուն:
Վիրահատության տարբերակներն ու ռիսկերը քննարկելուց հետո բժիշկները որոշեցին երիկամները պահպանել, և արհեստական անոթն անցկացնել երիկամների տակով:
Վիրահատությունը տեխնիկապես շատ բարդ էր ու բացառիկ, բայց փորձառու բժիշկների շնորհիվ բարեհաջող ավարտ է ունեցել, հետվիրահատական շրջանում հիվանդի մոտ չի դիտվել նույնիսկ երիկամային անբավարարության պատկեր:
Վիրահատությունից 10 օր անց հիվանդը դուրս է գրվել, գանգատներ չունի:
Պրոթեզավորված աորտան նրան կծառայի երկար տարիներ:
Ներկայացնում ենք Հանրային Հեռուստաընկերության անդրադարձը՝ կատարված բացառիկ վիրահատությանը: