ՃՈՂՎԱԾՔՆԵՐԻ ԿՐԿՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՂ ՆՈՐ ՄԵԹՈԴ ԱՐԹՄԵԴՈՒՄ
Աճուկային ճողվածքների պլաստիկայի ժամանակ կարեր դնելու նոր մոդիֆիկացիա` մշակված ընդհանուր վիրաբույժ Էլման Ամիրյանի կողմից
Ճորվածքների բուժումը այսօր էլ համարվում է վիրաբուժության հրատապ խնդիրներից մեկը, քանի որ դեռես շատ են հետվիրահատական բարդությունները, հատկապես բարձր է ռեցիդիվների տոկոսը, որն ըստ տարբեր հեղինակների կազմում է 8-10 և նույնիսկ 25%։ Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ աշխարհում տարեկան կատարվում է հարյուր հազարավոր ճողվածքահատում:
Իհարկե, ճողվածքների ռեցիդիվը` վիրահատությունից հետո կախված է բազմաթիվ հանգամանքներից. անհատի մկանային համակարգի զարգացվածությունից, մասնագիտությունից (ֆիզիկական աշխատանքով զբաղվում է, թե ոչ), տարիքից, օրգանիզմի ընդհանուր վիճակից, ուղեկցող հիվանդություններից և այլն):
Սակայն վիրաբույժ Ամիրյանն իր փորձով վրա հիմնվելով եկել է այն եզրակացության, որ ճողվածքի ռադիկալ վիրահատությունից հետո ճողվածքի ռեցիդիվը էապես կախված է վիրահատման եղանակի ընտրությունից և կարերից։
Գոյություն ունեն աճուկային ճողվածքների բուժման 80-ից ավելի եղանակներ։
Պարզ է, որ եթե կան այդքան եղանակներ, ուրեմն դրանցից ոչ մեկը կատարյալ չեն, և անհրաժեշտություն կա մշակելու նոր առավել արդյունավետ եղանակ։
Հյուսվածքների նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել առավել նուրբ և զգուշավոր վերաբերմունք, որովհետև ճողվածքների ժամանակ լինում են հյուսվածքների դեֆեկտներ և, առանց այն էլ թուլացած, ատրոֆիայի ենթարկված հյուսվածքները նոր վասվածքների ենթարկելը ավելի հավանական է դարձնում ճողվածքի կրկնությունը։
Արթմեդ բժշկական կենտրոնում աճուկային ճողվածքի կապակցությամբ վիրաբույժ Էլման Ամիրյանի կողմից իր մշակած եղանակով վիրահատվել են 276 հոգի, որոնցից ռեցիդիվ եղել է ընդամենը 3 հոգու մոտ, ինչ կազմում է 1%-ից էլ ցածր, որը բավական ցածր արժեք է համեմատած միջազգային 8-25% արժեքի հետ։
Բժիշկ Ամիրյանի առաջարկած մեթոդով տրանպլանտատի միջոցով ստեղծվում է աճուկային խողովակի նոր արտաքին ող, ինչպես դա լինում է բնական վիճակում, հենց դա էլ կանխարգելում է ճողվածքի կրկին առաջացումը։
Բժիշկը նշում է, որ տրանսպլանտատով վիրահատությունը կարելի է համարել լավագույն միջոցը՝ ճողվածքների ռեցիդիվից խուսափելու համար։